Կենդանիների ադենովիրուսային հիվանդություններ

Կենդանիներին ադենովիրուսային հիվանդություններ, ադենովիրուսներով հարուցվող կենդանիների հիվանդություն, որը բնորոշվում է շնչառական օրգանների, ստամոքսաղիքային համակարգի, աչքերի, նաև ավշային հյուսվածքի ախտահարումներով։

Ախտանշաններ խմբագրել

Ուսումնասիրված են հետևյալ շիճուկաբանական տիպերը՝ խեկների՝ ինը, խոզերի՝ չորս, թռչունների՝ ութ, ոչխարների՝ չորս և շների՝ երկու։ Հիվանդության նկատմամբ առավել ընկալունակ են երիտասարդ կենդանիները։ 2-3 շաբաթականներին բնորոշ է ընկճվածությունը, բարակ աղիների բորբոքումը, աչքի շաղկապենաբորբը, իսկ ավելի հասուն կենդանիներին՝ շնչառական օրգանների ախտահարումները՝ քթաբորբ, բրոնխաբորբ, թոքաբորբ։ Սեռահասուն կենդանիների ադենովիրուսային հիվանդություններն ընթանում են առանց ախտանշանների։

Վարակի հարուցիչներ խմբագրել

Վարակի հիմնական հարուցիչները հիվանդ կենդանիներն են, որոնցից վիրուսն արտազատվում է քթի արտադրության և արտաթորանքի միջոցով։ Կենդանիների վարակվելը տեղի է ունենում օդակաթիլային ճանապարհով, կերային ուղիներով, նաև աչքի շաղկապենու լորձաթաղանթի միջոցով։ Հարուցիչը փոխանցվում է հիվանդ կենդանիների արտաթորանքով, վարակված կերի, ցամքարի և գոմաղբի միջոցով։

Ախտորոշում խմբագրել

Ախտորոշվում է առկայծող հակամարմինների օգնությամբ ախտահարված օրգաններում վիրուսի հայտնաբերմամբ, հիվանդ և կասկածելի կենդանիների արյունից վիրուսի անջատմամբ և հակամարմինների հայտնաբերմամաբ[1]։

Բուժում խմբագրել

Ախտանշանային է։

Կանխարգելում խմբագրել

Թռչունների վակտինացում, հորթերին ինտերֆերոնի նշանակում, հիվանդների մեկուսացում և շինության վարակազերծում։

Ծանոթագրություններ խմբագրել