Կենաց լեռներ
(Վերահղված է Կենաց լեռնաշղթաից)
Կենաց լեռներ, Կենաց լեռնաշղթա, Կենացյուրտ, Կենցայուրտ, Հայաստանի Տավուշի մարզում։ Միափորի լեռների հյուսիսային ճյուղավորություններից, Վարագաջուր ու Տավուշ գետերի ջրաբաժանը։ Ամենաբարձր գագաթը Կենացսար (2139 մ), երկարությունը 42 կմ[2][3]։ Սկսվում է Միափոր գագաթից և ձգվում է հյուսիս-արևելքի ուղղությամբ։ Ծալքաբեկորավոր, էրոզային տեղատարումային լեռնաշղթա է։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարագագետնային է։
Կենաց լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան[1] |
Վարչատարածքային միավոր | Տավուշի մարզ[1] |
Լեռնաշղթա | Միափորի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2139 մետր |
Երկարություն | 42 կմ |
Մեծագույն գագաթ | Կենացսար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 69 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 87 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 361)։ |