Կեղծ խոտային չրխկան
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Չրխկաններ
Տեսակ Կեղծ խոտային չրխկան
Լատիներեն անվանում
Cardiophorus pseudo


Կեղծ խոտային չրխկան (լատին․՝ Cardiophorus pseudo), չրխկանների ընդանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

6-8,3 մմ մարմնի երկարությամբ փոքր չափի բզեզ է՝ սև մարմնով, կարմիր առաջնամեջքով, մուգ դարչնագույն վերջույթներով։ Մարմնի վերին մասի մազիկները երկգույն են, խառը, ներքևի մասինը` միագույն, բաց գունավորված[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանի էնդեմիկ տեսակ է։ Հայաստանում տարածված էր Երևան քաղաքում, սակայն հիմա անհետացել է։ Ներկայումս հանդիպում է Գողթ գյուղի շրջանում՝ Գեղարդի վանքի մոտ (Կոտայք մարզ), Եղեգնաձոր քաղաքի և Արենի գյուի մոտակայքում (Վայոց ձորի մարզ), ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում են չոր լեռնատափաստաններում։ Հանդիպում են թեթև հողերով տարածքներում, որտեղ հունիս-հուլիս ամիսներին խոտածածկի վրա հավանաբար կատարվում է թրթուրների զարգացումը։

Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն

խմբագրել

Սահմանական արեալով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։ Հազվադեպ է հանդիպում, հայտնի են ոչ բազմաքանակ նմուշներ։

Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։

Վտանգման հիմնական գործոններից է խոպան հողերի յուրացումը։

Պահպանվում են «Խոսրավի անտառ» պետաական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.