Կեղծ լուրեր
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուրեր (այլ կիրառումներ)
Կեղծ լուրը դեղին լրագրության կամ քարոզչության մի տեսակ է, որը բաղկացած է կանխամտածված ապատեղեկատվությունից կամ կեղծիքներից, որոնք տարածվում են տպագիր և հեռարձակվող կամ առցանց սոցիալական լրատվամիջոցների միջոցով։ Սխալ նորություններ գրվում և հրատարակվում են մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով, ինչպես նաև գործակալության կամ անձին վնաս պատճառելու համար։ Սովորաբար ապակողմնորոշող և խաբուսիկ կեղծ տեղեկատվությունը տարբերվում է ակնհայտ երգիծանքից, որը նախատեսված է լսարանին ծիծաղեցնելու համար՝ այլ ոչ թե մոլորեցնելու։ Օրինակ` Ֆեյսբուք սոցիալական կայքը, օգտագործելով ալգորիթմական ռազմավարություն գրավում է իր լսարանին կեղծ լուրերով[1][2][3]։ Հաճախ այս նորությունները լինում են բավականին աչքի ընկնող թեմաների վերաբերյալ։ Կեղծ լուրերը տարածվում են հիմնականում անձնական շահերն ապահովվելու համար և խթանում են լուրջ լրատվամիջոցների աշխատանքը։
Առցանց գովազդի եկամուտների հասանելիությունը, քաղաքական բևեռացման ավելացումը և սոցիալական լրատվամիջոցնրում՝ առաջին հերթին Ֆեյսբուքում, արագ և ազատ լուրերի տարածումը նպաստում է այս հիմնահարցի վատացմանը[4]։ Դաշնության կառավարական դերակատարները նույնպես նպաստում են կեղծ լուրերի ստեղծմանը և տարածմանը՝ հատկապես ընտրությունների ժամանակ։ Buzzfeed- ի վերլուծությունը ցույց է տվել, որ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ լավագույն 20 կեղծ պատմությունները ստացան ավելի շատ ներգրավվածություն Ֆեյսբուքում, քան 19 հիմնական լրատվամիջոցներից ընտրությունների վերաբերյալ լավագույն 20 նորությունները[5]։
Տեխնոլոգիաների ընդլայնմամբ՝ դիտումների ու գնահատումների անհրաժեշտությունը գնալով ավելի է բարձրանում այս խնդրին լուծում տալու համար։
Սահմանում
խմբագրել«Կեղծ լուրերը» համարվում է նորաբանություն[6], այն հաճախ օգտագործվում է մարդկանց մտածողությունը փոխելու համար։ Այնպիսի նորություններ, ինչպիսիք հայտնվում են սոցիալական լրատվամիջոցներում կամ կեղծ լրատվական կայքերում, իրականում հիմք չունեն, բայց ներկայացվում են որպես փաստացի ճշգրիտ։ «CBS վաթսուն րոպե»- ի պրոդյուսեր՝ Մայքլ Ռադուցկին ասում է, որ իր շոուն հիմնված է կեղծ լուրերի վրա` «Պատմություններ, որոնք ապացուցելիորեն կեղծ են, հսկայական ձգողականություն ունեն մշակույթում և տարածվում են միլիոնավոր մարդկանց կողմից»[7]։ Սակայն շոուն չի ընդգրկում այնպիսի կեղծ լուրեր, որոնք վերաբերում են քաղաքականությանը։ Գայ Քեմփյեյնը, ով շոուի պրոդյուսերներից մեկն է, ասել է. «Այն, ինչի մասին մենք խոսում ենք, շինծու պատմություններ են, և ինչպես էլ այն սահմանենք, միևնույն է, այն մնալու է սուտ»։ Որոշ դեպքերում, ըստ երևույթին, կեղծ տեղեկությունները կարող են լրատվամիջոցների գումարի աղբյուր հանդիսանալ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Hunt, Elle (2016 թ․ դեկտեմբերի 17). «What is fake news? How to spot it and what you can do to stop it». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Schlesinger, Robert (April 14, 2017). "Fake News in Reality". U.S. News & World Report.
- ↑ "The Real Story of 'Fake News': The term seems to have emerged around the end of the 19th century". Merriam-Webster. Retrieved October 13, 2017.
- ↑ Woolf, Nicky (2016 թ․ նոյեմբերի 11). «How to solve Facebook's fake news problem: experts pitch their ideas». The Guardian. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Fake news busters». POLITICO (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «This Is Not Fake News (but Don't Go by the Headline)». Նյու Յորք Թայմս. 2017 թ․ ապրիլի 3. «Fake news – a neologism to describe stories that are just not true, like Pizzagate, and a term now co-opted to characterize unfavorable news – has given new urgency to the teaching of media literacy»
- ↑ 60 Minutes Overtime: What's "Fake News"? 60 Minutes Producers Investigate. CBS News. 2017 թ․ մարտի 26. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Առասպելների դետեկտոր(չաշխատող հղում)