Կելվին-Ռեբութ ռոբոտացված աստղադիտարան
Կելվին-Ռեբութ ռոբոտացված աստղադիտարան (անգլ.՝ Calvin–Rehoboth Robotic Observatory, աստղադիտարանի կոդը` — «G98»), աստղադիտարան ԱՄՆ-ում։ Ստեղծվել է Միչիգանի Կելվինի համալսարանի և Նյու Մեքսիկոյի Ռեբութ քրիստոնեական դպրոցի համագործակցության շնորհիվ 2004 թվականին[1]։ Աստղադիտանը օգտագործվում է երկու ուսումնական հաստատությունների կողմից ուսումնական գործընթացը կազմակերպելիս[2][3]։
Կելվին-Ռեբութ ռոբոտացված աստղադիտարան Calvin–Rehoboth Robotic Observatory | |
---|---|
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Աստղադիտարանի կոդ | G98 |
Երկիր | ԱՄՆ |
Տարածքաշրջան | Նյու Մեքսիկո |
Վայր | Rehoboth? |
Հիմնադրվել է՝ | 2004 |
Քանի որ Միչիգանում եղանակային պայմանները նպաստավոր չեն դիտարկումներ կատարելու համար, այս աստղադիտարանը թույլ է տալիս ուսանողներին կատարել հեռահար դիտարկումներ Նյու Մեքսիկոյի տարածքից, նախապես սովորելով դիտարկումներ կատարել Միչիգանում։ Սա ստեղծում է գիտական մակարդակի դիտարկումների հնարավորություն համալսարանի ուսանողների համար[2]։
Աստղադիտարանում են հայտնաբերվել 110 նոր աստերոիդներ[4], որոնցից (145475) Ռեբութը անվանվել է դպրոցի պատվին, որտեղ և գտնվում է աստղադիտարանը[3], իսկ (134244) Դե Յանգը անվանվել է Ռեբութ քրիստոնեական դպրոցի նախկին գիտությունների ուսուցչի պատվին[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Calvin-Rehoboth Robotic Twin Telescopes»։ www.calvin.edu։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-29-ին։ Վերցված է 2019-04-28
- ↑ 2,0 2,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-26-ին։ Վերցված է 2019-04-28
- ↑ 3,0 3,1 «145475 Rehoboth (2005 TP52)»։ Minor Planet Center։ Վերցված է նոյեմբերի 29, 2016
- ↑ «Minor Planet Discoverers (by number)»։ Minor Planet Center։ նոյեմբերի 14, 2016։ Վերցված է նոյեմբերի 29, 2016
- ↑ «134244 De Young (2006 AA4)»։ Minor Planet Center։ Վերցված է նոյեմբերի 29, 2016
Արտաքին հղումներ խմբագրել
- Asteroids bear school, educator’s monikers Archived 2016-03-04 at the Wayback Machine., (134244) De Young, PDF