Կաքավի ողբը

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Կաքավի ողբը», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից։ Գրության թվականն ստույգ հայտի չէ։ Ինքնագիրը չի պահպանվել։

Կաքավի ողբը
Տեսակբանաստեղծություն
ԺանրԲանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել էհայտնի չէ
Հրատարակվել է1907 թվական
ՎիքիդարանԿաքավի ողբը

Ստեղծման պատմությունը խմբագրել

«Կաքավի ողբը» բանաստեղծության ակունքը ժողովրդական է, երկու տարբեր երգեր են։ Առաջինը տպագրվել է Մ․ Մինասյանի «Քնար հայկական» ժողովածուում, երկրորդը՝ «Մասիսում»։ Թումանյանը միացրել է երկու երգերը, կրճատել, վերադասավորել մի շարք տողեր, փոխել բառեր, առաջին երգի միջնադարյան հայերենը և երկրորդի բարբառը վերածել գրական-ժողովրդական հայերենի, իր կողմից ավելացրել Բ և Դ հատվածները՝ ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն։

Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1910 թվականին «Հասկեր» ամսագրի № 12-րդի 141-142-րդ էջերում, «Ժողովրդականից» ենթավերնագրով, այնուհետև, առանց ենթավերնագրի՝ 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններ շարքի 141-144-րդ էջերում, «Ժողովրդական երգեր» բաժնում, ապա՝ 1940-1959 թվականներին Երևանում 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 166-167-րդ էջերում[1]։

Արտատպվում է 1922 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած Բանաստեղծություններից։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 1360 պահարանում պահվում է Հասկեր ամսագրի հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, որոնք հիմնականում արտահայտել են հետագա հրատարակության մեջ։ Այստեղ վերնագրից վեր մատիտով գրել է.

  Սկիզբը՝ «Կաքավի գովքը»։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 625.