Կարո Գևորգյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարո Գևորգյան(1962-1992), հայ ազատամարտիկ, Արմավիրի ստորաբաժանում։
Կարո Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1962 |
Մահացել է | 1992 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԿարո Բենիամինի Գևորգյանը ծնվել է 1962 թ. մարտի 11-ին Բաքու քաղաքում։ Սովորել է տեղի հայկական դպրոցում, զբաղվել է սպորտով (արևելյան Կարատե մարզաձև), ոսկերչությամբ։ 1988 թ. դեկտեմբերի 4-ին թողել է Բաքուն, եկել Հայաստան, բնակվել է Սևակավանում։ Անդամագրվել է երկրապահ ջոկատներին։ 1991 թ. ընտանիքով տեղափոխվել է Հոկտեմբերյան քաղաք (այժմ՝ Արմավիր)։ Որպես կամավոր անդամագրվել է ջանֆիդացի Ռուստամի (Ռուստամ Գասպարյան) ջոկատին։ Զոհվել է 1992 թ. մայիսի 24-ին՝ հետախուզության ժամանակ; Թաղված է Սարդարապատի հերոսների հուշարձանի պանթեոնում։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Ծանոթագրություններ
խմբագրել
- ↑ Ռ.Սահակյան, «Գիրք վշտի և հպարտության»