Կարմրամորթների առաջնորդը
Կարմրամորթիների առաջնորդը (անգլ.՝ The Ransom of Red Chief), ամերիկացի գրող Օ. Հենրիի վիպակը, ներառված է 1910 թվականին Doubleday, Page & Company հրատարակության կողմից հրատարակված «Շրջապտույտ» (անգլ.՝ Whirligigs) ժողովածուի մեջ[1]։
Կարմրամորթների առաջնորդը անգլ.՝ The Ransom of Red Chief | |
---|---|
Հեղինակ | Օ. Հենրի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1907 |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | 1910 |
The Ransom of Red Chief Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՎիպակի գործողությունը կատարվում է ԱՄՆ Ալաբամա նահանգում։ Երկու սրիկաները՝ Սեմ և Բիլ Դրիսկոլը, շտապ գումարի կարիք ունեն։ Որպեսզի հայթայթեն այդ գումարը, նրանք կողոպտում են մի դեռահասի։ Այդ դեռահասը ազդեցիկ գավառական քաղաքացի Էբենեզերա Դորսետայի որդին է։ Տղային թաքցնում են անտառի քարանձավում, իսկ հորը պատրաստվում են ուղարկել նամակ, որում տղայի դիմաց նրանից պահանջում են 2000 դոար։ Սակայն տղան, որը կարծում է, թե նա Կարմրամորթիների առաջնորդն է, ընդունում է այդ ամենը որպես խաղ և կարծելով, թե մասնակցում է հետաքրքիր արկածի, չի էլ ձգտում տուն գնալ։ Ավելին, նա իր Հնդկացիներ անվանումով խաղի մեջ է ներգրավում նաև Սեմին և Բիլին՝ թելադրելով իր կանոնները։ Իրավիճակը ավելի ծիծաղելի է դառնում այն բանից հետո, երբ չարագործները դառնում են լրիվ անկարող երեխակայան անմիջականության առջև։ Հուսահատված Բիլը, չիմանալով ինչպես ազատվի «Առաջնորդից», ուղղակի հետ է ուղարկում նրան տուն։
— Սեմ,— ասում է Բիլլը,— դու, երևի, ինձ դավաճան համարես, բայց համբերությանս բաժակը լցվեց։ Ես տարիքս առած մարդ եմ, ունեմ այրական տվյալներ և ընդունակ եմ ինքնապաշտպանության, բայց լինում են պահեր, երբ ինքնասիրության և ինքնատիրապետման մեխանիզմները դավաճանում են։ Տղան գնաց։ Ես նրան տուն ուղարկեցի։ Վերջ ամեն ինչին։ Հնագույն ժամանակներից ի վեր տառապյալներ շատ են եղել,— շարունակում է Բիլլը,— ովքեր գերադասել են մեռնել, բայց չեն հրաժարվել իրենց նախասիրած զբաղմունքից։ Բայց նրանցից ոչ մեկը երբևէ այնպիսի գերբնական տանջանքներ չի կրել, ինչպես ես։ Շատ էի ցանկանում հավատարիմ մնալ մեր կողոպտչական կանոնադրությանը, բայց ո՛չ, ամեն ինչ իր սահմանն ունի[2]։ |
Բայց տղան չի ցանկանում հեռանալ և վերադառնում է Սեմ ու Բիլիի մոտ։ Այդ ժամանակ նրանք մտածում են տղայի գինն իջեցնել` դարձնելով այն 1500 դոլար։ Հետո շտապ սպառնալիքներով նամակ են ուղարկում, վստահ լինելով, որ տղայի ծնողները և՛ գումարը կվճարեն, և՛ տղային կվերցնեն։ Բայց կատարվում է անհնարինը՝ պարոն Դոսետը ո՛չ միայն հրաժարվում է վճարել, այլև առաջարկում է իրեն 205 դոլար վճարել, որպեսզի ետ վեցնի Ջոնիին։ Ի լրումն ամենի պարզվում է, որ երեխային պետք է փոխանցել գիշերը, հարևանների աչքից հեռու։ Սեմը և Բիլը համաձայնվում են։
Երբ մանչուկը հասկացավ, որ ուզում ենք իրեն տանը թողնել, այնպիսի մի ոռնոց հանեց, ինչպիսին չէր հանի գալարափողը, և տզրուկի պես կպավ Բիլլի ոտքերին։ Հայրիկն աստիճանաբար պոկեց նրան այնպես, ինչպես պաստառը կպոկեն պատից։
|
Էկրանավորում
խմբագրելՊատմվածքը բազմիցս էկրանավորվել է ԱՄՆում և այլ երկրներում, որպես առանձին ֆիլմեր, նաև` որպես կինոնովելի ժողովածու։
- «Կարմրամորթների առաջնորդի առևանգում» (անգլ.՝ The Ransom of Red Chief) (Edison Manufacturing Company, 1911)[3]
- «Կարմրամորթների առաջնորդը և ուրիշներ…» (անգլ.՝ O. Henry's Full House) (XX Century Fox, 1952)[4]
- «Կարմրամորթների առաջնորդի առևանգում» (անգլ.՝ The Ransom of Red Chief) (NBC, 1959)[5]
- «Գործարարները» (Մոսֆիլմ, 1962)[6]
- «Խավավոր պոչով չարաճճի տղան» (мультфильм, Мульттелефильм, 1985)[7]
- «Կարմրամորթների առաջնորդի առևանգում» (անգլ.՝ The Ransom of Red Chief) (Hallmark Entertainment, 1998)[8]
- «Ոճրագործական դիմակներ» (ОРТ, 2000)
- «Մաշան և արջը — Գայլերի հետ ապրելը…» (մուլտֆիլմ, «Անիմակորդ», 2010)
- «Այլամաշկների առաջնորդ» («Ռեկուն-սինեմա», 2012)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ О. Генри Ф. Золотаревская. О. Генри и его новеллы // Избранные произведения. — М, 1991. — С. 12. — 592 с. — 400 000 экз. — ISBN 5-253-00192-1
- ↑ 2,0 2,1 О. Генри Вождь краснокожих (пер. Н. Дарузес) // Избранные произведения. — М: Издательство Правда, 1991. — С. 488. — 592 с. — 400 000 экз. — ISBN 5-253-00192-1
- ↑ The Ransom of Red Chief (1911) на imdb.com
- ↑ «Вождь краснокожих и другие» на imdb.com
- ↑ The Ransom of Red Chief (1959) на imdb.com
- ↑ «Деловые люди» на imdb.com
- ↑ «Чертёнок с пушистым хвостом» на animator.ru
- ↑ The Ransom of Red Chief (1998) на imdb.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրամորթների առաջնորդը» հոդվածին։ |