Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր (այլ կիրառումներ)

Կարմիր, Կարմրակ, գյուղաքաղաք Թուրքիայում, Կայսերիի վիլայեթում, Կեսարիա քաղաքից 20 Կմ հյուսիս-արևելք։ Գտնվում է ձորակի մեջ՝ երեք կողմից շրջապատված այգիներով։ XX դարի սկզբին ուներ 900 տուն բնակիչ՝ 120-ը հայ, 450-ը հույն, 330-ը թուրք։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով (դերձակություն, հյուսնություն, կոփագործություն, գորգագործություն)։ Հայերն ունեին գմբեթավոր եկեղեցի (Սուրբ Ստեփանոս)։ Գործում էր երկսեռ Սահակ-Պարթևյան անունով վարժարան (115 աշակերտ) և գրադարան։ Հայերը տեղահանվել են 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 330