Կարմիր քարանձավներ կամ Կիզիլ-Կոբա (ուկրաիներեն՝ Червоні печери, Кизил-Коба, Ղրիմի թաթարերեն՝ Qızıl Qoba, Къызыл Къоба), մի քանի քարանձավներից կազմված համակարգ, որը գտնվում է Ղրիմի լեռներում, Դոլգորուկովի յայլայի ծերպերում, Սիմֆերոպոլի շրջանի Պերեվալնի (Անգարա) գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Մուտքը գտնվում է 44°51′59″ հս․. լ. 34°20′54″ ավ. ե.HGЯO կոորդինատներում։

Լիճ Կիզիլ-Կոբա քարանձավում

Կիզիլ-Կոբան ամենամեծ քարանձավն է Ղրիմում։ Նրա հետազոտված մասի ընդհանուր երկարությունը այս պահին կազմում է մոտ 25 կմ, մակերեսը՝ 64000 մ², ծավալը՝ 270000 մ³, բարձրությունների տարբերությունը՝ 275 մ։ Առանձին սրահների երկարությունը կազմում է 70 - 80 մ, բարձրությունը մինչև 145 մ (Աղավնիների անձրևի սրահ)։ Ներքևի հարկերի միջին ջերմաստիճանն է 8,1 — 9,0 °C։ Այստեղ կան մի քանի քարանձավներ, իրար հետ նրանք կազմում են բարդ լաբիրինթոս, որը բաղկացած է վեց հարկերից, այդ պատճառով քարանձավի այցելությունը թույլատրվում է միայն ուղեկցողների հետ միասին։

Առաջին հարկով հոսում է ստորերկրյա Կիզիլկոբինկա գետը։ Քարանձավում կան լճեր, ջրվեժներ և սիֆոններ։ Այս քարանձավում է գտնվում Եվրոպայում հայտնի ամենամեծ ստալակտիտներից մեկը։ Նրա երկարությունն է մոտ 8 մետր, իսկ տարիքը գնահատվում է մոտ 8000 տարի։

Քարանձավը ստեղծվել է Կիզիլկոբինկա գետի միջոցով, որը արտահոսելով քարանձավից առաջացնում է Սու-Ուչկան ջրվեժը։

Կիզիլ-Կոբան հայտնի է որպես հնէաբանության կոթող։ Այստեղ, մոտ 2,5 հազար տարի առաջ ապրել են մարդիկ, որոնց գիտնականները հատկացնում են այսպես կոչված, կիզիլկոբայան մշակույթին (կիմերացիների հնարավոր հետնորդներ)։

1989 թվականից քարանձավում գործում է էքսկուրսիոն ուղի, որի երկարությունը կազմում է 500 մ։

Այս պահին քարանձավի ակտիվ հետազոտությունները կատարվում են Ուկրաինական սպելեոլոգիական ասոցիացիայի և Ռուսական աշխարհագրական միության համատեղ ծրագրով։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել