«Կարմիր խնձորը» (ղրղզ.՝ Кызыл алма), 1975 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է կինոռեժիսոր Տոլոմուշ Օկեևը «Ղրղզֆիլմ» ստուդիայում Չինգիզ Այթմատովի վեպի հիման վրա։

Կարմիր խնձորը
ռուս.՝ Красное яблоко
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
ՀիմքԿարմիր խնձորը
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏոլոմուշ Օկեև
Սցենարի հեղինակՉինգիզ Այթմատով և Տոլոմուշ Օկեև
ԴերակատարներՍույմենկուլ Չոկմորով և Տատիբու Տուրսունբաևա
Տևողություն83 րոպե

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականի մարտի 8-ին։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը նվիրված է ժամանակակից ղրղզական մտավորականության կյանքին, այն մի փոքրիկ ընտանիքի մի քանի օրերի տարեգրություն է, պատմություն մարդկային դժվար շփումների, դժվար սիրո մասին։

Երիտասարդ Թեմիրը հանդիպում է զարմանալի գեղեցկության տեր մի աղջկա, սիրում է նրան գաղտնի, նրանից հեռու մնալով։ Բայց զգացմունքը բախվում է առօրյա կյանքի խնդիրներին․ փորձելով անծանոթ աղջկան նվիրել երջանկության մասին իր երազանքի գեղեցիկ խորհրդանիշը՝ կարմիր խնձորը, Թեմիրը բախվում է նրա կողմից չհասկացվելուն և նույնիսկ թշնամանքի։

Տարիներ անց արդեն հայտնի նկարիչ դարձած Թեմիրին իր երազներում չի լքում հրեշտակային գեղեցկության տեր, անանուն այն աղջիկը, որն ափի մեջ պահել է կարմիր խնձոր։

Դերերում խմբագրել

  • Սույմենկուլ Չոկմորով – Թեմիր, նկարիչ
  • Գուլսարա Աժիբեկովա – Սաբիրա, Թեմիրի կինը
  • Թաթիբյուբյու Տուրսունբաևա – Անծանոթուհի
  • Անարա Մակեկադիրովա – Անարա, Թեմիրի և Սաբիրայի դուստրը
  • Սաբիրա Կումուշալիևա – պահակ
  • Ալիման Ջանգորոզովա – պառավ
  • Բաքի Օմուրալիև – էպիզոդ
  • Ասանբեկ Ումուրալիև – էպիզոդ
  • Չորոբեկ Դումանաև – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր՝ Տոլոմուշ Օկեև
  • Սցենարիստներ՝ Չինգիզ Այթմատով, Էլգա Լինդինա, Տոլոմուշ Օկեև
  • Բեմադրող օպերատոր՝ Կոնստանտին Օրոզալիև
  • Կոմպոզիտոր՝ Շանդոր Կալոշ[2]
  • Նկարիչ՝ Ջամբուլ Ջաբաև
  • Հնչյունային օպերատոր՝ Յուրի Շեյն
  • Ռեժիսոր՝ Կ. Օրոզալիև
  • Օպերատոր՝ Շ. Ալիկուլով
  • Մոնտաժող՝ Ռ. Շերշենովա
  • Գրիմարար՝ Ն. Մասլեննիկովա, Դ. Կուդայբերգենովա
  • Զգեստների նկարիչ՝ Մ. Աբդիև
  • Համակցված նկարահանումները՝ Յու. Սոկոլի
  • Ռեժիսորի ասիստենտներ՝ Ս. Կուրմանով, Տ. Ռազակով
  • Օպերատորի օգնականներ՝ Ջ. Դյուշալիև, Մ. Սիգբատուլին
  • Խմբագիր՝ Ռ. Չմոնին
  • Տնօրեն՝ Ի. Աբդիկուլով

Ֆիլմը լայն վարձույթ Է ունեցել ԽՍՀՄ-ում, այն դիտել է 4 900 000 հանդիսատես։

Ֆիլմը մասնակցել է 1975 թվականի Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարմիր խնձորը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Կարմիր խնձորը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել