Կարմարտենից մինչև Ղարաբաղ
Կարմարտենից մինչև Ղարաբաղ (անգլ.՝ From Carmarthen to Karabagh), ուելսցի հոգևորական Փաթրիք Թոմասի կողմից գրված գիրք, որտեղ նա ցույց է տալիս հայերի և ուելսցիների միջև եղած բազմաթիվ ընդհանրությունները[1]։
Կարմարտենից մինչև Ղարաբաղ անգլ.՝ From Carmarthen to Karabagh | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Փաթրիք Թոմաս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Թեմա | հայ-ուելսական ընդհանրություններ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 200 |
Հրատարակիչ | Gwasg Carreg Gwalch |
Հրատարակման տարեթիվ | մարտի 28, 2012 |
ԳՄՍՀ | 1-84527-366-4 |
OCLC | 858895794 |
Փաթրիք Թոմասն առաջին անգամ Հայաստան է այցլել 2005 թվականին սկսել ոսումնասիրել հայոց պատմությունը` շատ ընդհանուր եզրեր գտնելով իր հայրենիքի պատմության հետ։ Գրքի կառուցվածքը ունի առանձնահատուկ կառուցվածք. գլուխներ` Հայաստանի և վերջաբաններ Ուելսի հետ ընդհանրությունների մասին։ Իր գրքում Փաթրիք Թոմասը նաև զուգահեռներ է անցկանում Փոքր Մհերի և Ուելսի ազգային հերոս Օուայն Գլենդուրի միջև[1]։
Գիրքը բարձր է գնահատել Անգլիկան եկեղեցու առաջնորդը՝ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը։ Գրքի նախաբանում նա գրել է հետևյալը.
![]() |
Զարմանալի չէ, որ նա ընդհանրություններ է գտնում մեկ այլ փոքր լեռնային պետության հետ, որը նույնպես աչքի լույսի նման պահում է իր լեզուն և ժառանգությունը[1] | ![]() |
Արտաքին հղումներԽմբագրել
- A Welshman discovers Armenia(չաշխատող հղում) (անգլ.)
- Գիրքը amazon.com-ում