Կարճ և խեղաթյուրված
«Կարճ և խեղաթյուրված», արժեթղթերի խարդախության տեսակ, երբ ներդրողներն իրականացնում են բաժնետոմսերի կարճ վաճառք, իսկ հետո բացասական լուրեր են տարածում ընկերության մասին՝ փորձելով նվազեցնել բաժնետոմսերի գները[1][2][3]։
Այն հաճախ իրականացվում է որպես մերկ կարճ վաճառքի ձև, որի դեպքում բաժնետոմսերը վաճառվում են առանց փոխառության և առանց փոխառելու մտադրության[4][5]։ Երբ բաժնետոմսերի գինը նվազում է, ներդրողն օգտագործում է սկզբնական վաճառքից ստացված հասույթը՝ ընկերության բաժնետոմսերի ավելի մեծ քանակություն գնելու համար, քան սկզբնապես վաճառվել է։ Նոր գնված բաժնետոմսերի մի մասն օգտագործվում է կարճ վաճառքի պայմանագրի կատարման համար. մնացած բաժնետոմսերն այնուհետև առաջարկվում են վաճառքի, ինչը հանգեցնում է ընկերության բաժնետոմսերի գնի լրացուցիչ անկման։
2008 թվականի մարտին JP Morgan Chase-ի կողմից The Bear Stearns Companies-ը կլանելու ժամանակ լուրեր են պտտվել, որ կարճ վաճառողները լուրեր էին տարածում Bear Stearns-ի բաժնետոմսերի գինը նվազեցնելու համար[6]։ Դեմոկրատ սենատոր Քրիստոֆեր Դոդը զգացել է, որ սա ավելին է, քան ասեկոսեները և ասել[7]. «JP Morgan Chase-ը նմանատիպ «կարճ և խեղաթյուրված» սխեմայով զոհ էր դարձել վեց տարի առաջ, երբ խոսակցություններ հայտնվեցին «Էնրոնի» հետ նրա ենթադրյալ հարաբերությունների մասին[8]։
2006 թվականի դեկտեմբերին TheStreet.com-ի «Wall Street Confidential» համացանցային հեռարձակման ժամանակ տված հարցազրույցում Ջիմ Քրամերը հայտարարել է, որ որոշ հեջ-ֆոնդերի մենեջերներ բաժնետոմսերի արժեքը նվազեցնելու համար լրատվամիջոցներով և առևտրի կենտրոններում ընկերությունների մասին կեղծ լուրեր են տարածում. «...Կարևոր է ստեղծել նոր ճշմարտություն, զարգացնել հորինվածքը»[9]։ Քրամերն ասել է, որ այդ պրակտիկան, թեև անօրինական է, սակայն հեշտ է իրագործվում, «քանի որ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դա չի հասկանում»[10]։
Քրամերն ասել է, որ բաժնետոմսերի գինը ցածր պահելու ռազմավարությունից մեկը լրագրողների շրջանում բացասական լուրեր տարածելն է, որոնց նա անվանել է «աշխարհի Պիզանիներ»՝ նկատի ունենալով CNBC-ի լրագրող Բոբ Պիզանիին։ «Դուք պետք է օգտագործեք այդ տղաներին»,- ասել է Քրամերը։ Նա նաև քննարկել է «The Wall Street Journal»-ի բթամիտ լրագրողին բացասական հոդված հրապարակել ստիպելու հնարավորությունը[11]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Investopedia entry of "short and distort", Investopedia
- ↑ Glasner, Joanna (2002 թ․ հունիսի 3). «New Market Trend: Short, Distort». Wired. Condé Nast Digital. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Levine, Timothy R. (2014). Encyclopedia of Deception. SAGE Publications. էջ 541. ISBN 9781483306896. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Connecticut State Attorney General Richard Blumenthal, cited in Wall Street Disses Regs - Liz Moyer, Forbes.com 25 September 2006
- ↑ ‘Market Cop’ Cox Urges Restraint - Directorship Boardroom Intelligence, 18 July 2008
- ↑ ‘Short and Distort’ Conduct Scrutinized - Directorship Boardroom Intelligence, 2 April 2008
- ↑ "A New Wave of Vilifying Short Sellers" New York Times 30 April 2008
- ↑ In a 22 July 2001 hearing of a Senate subcommittee, questions were raised about a "maze of financial transactions that . . . makes Rube Goldberg look like a slacker" to which Chase was one of several banks was a party. Rumors flowed about Chase starting the day after the hearing; on 23 July 2001, Chase's stock prices dropped to a six year low (James Surowiecki, "Short and Distort" The New Yorker 12 August 2002)
- ↑ Thomas Kostigen, MarketWatch.com (2007 թ․ մարտի 23). «Jim Cramer's big mouth: His revelations only confirm what dupes average investors are».
- ↑ Matt Krantz, USA Today (2007 թ․ մարտի 24). «CNBC's Cramer boasts of manipulating markets». USA Today.
- ↑ Roddy Boyd, The New York Post (2007 թ․ մարտի 21). «Cramer's Big Mouth: Clip Could Run Afoul of CNBC».
Արտաքին հղումներ
խմբագրել- New Market Trend: Short, Distort, Joanna Glasner, Wired, June 3, 2002