Կարճագանգություն
Կարճագանգություն, բրախիոկրիանիա, գանգի լայնության և երկարության այնպիսի հարաբերությունը, որի դեպքում գլխային ցուցիչը 80-ից մեծ է։ Ենթադրվում է, որ կարճագանգության առաջացման պատճառներն են նորածիններին մեջքի վրա երկար պառկած պահելը և ոսկրային աճի խանգարումները (ռախիտ)։ Առաջավոր Ասիայի, մասնավորապես՝ Հայկական լեռնաշխարհի հնավայրերից (Շենգավիթ, Սևան, Լճաշեն, Ակունք, Հառիճևն) պեղված գանգերի նմուշները վկայում են, որ մ. թ. ա. IV—I հազարամյակներում այդ տարածքում կարճագանգությունը քիչ է եղել։ Փոքր Ասիայում մ. թ. ա. I հազարամյակից, իսկ Հայաստան տարածքում՝ մ. թ. առաջին դարերից կարճագանգերի քանակն սկսում է ավելանալ։ Ներկայումս կարճագանգությունը տարածված է Առաջավոր, Կենտրոնական և Հարավ Արևելյան Ասիայում, Կենտրոնական Եվրոպայում, Բալկանյան թերակղզում և Հարավային Ամերիկայի բնիկների մեջ։ Կարճագանգության արդի արմենոիդ մարդաբանական տիպի բնորոշ առանձնահատկություններից է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարճագանգություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 328)։ |