Կարինե (օպերետ)

Տիգրան Չուխաջյանի օպերետը

Կարինե (հայտնի է նաև Լեբլեբիջի անունով /Լեբլեբիջի Հոր-հոր աղա/), հայկական երաժշտության դասական Տիգրան Չուխաջյանի օպերետը։

Կարինե
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորՏիգրան Չուխաճյան
Լիբրետտոյի
հեղինակ
Takvor Nalyan?
Ստեղծման տարեթիվ1875
Առաջնախաղի տարեթիվնոյեմբերի 17, 1875

Ստեղծման պատմություն Խմբագրել

 
Կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանը
 
Լիբրետոյի հեղինակ Թագվոր Նալյանը

«Լեբլեբիջի» («Ոլոռ վաճառողը») օպերետը գրվել է 1875 թվականին։

Պրեմիերան կայացել է 1875 թվականի նոյեմբերի 17-ին, Կոստանդնուպոլսում[1]։ Ռուսական և խորհրդային բեմում օպերետը ներկայացվել է «Կարինե» անվամբ։

Սյուժե Խմբագրել

Երիտասարդ, աշխույժ Արմենը երազում է իր հայրենի Կոստանդնուպոլիսում ստեղծել առաջին մեծ թատրոնը։ Առաջին ներկայացումն սկսելուց առաջ գլխավոր դերակատարուհին անսպասելիորեն հեռանում է թատրոնից։ Արժանի փոխարինող գտնելը գրեթե անհնար է դառնում։ Փողոցային դերասան Մարգարը փորձում է օգնել լավագույն ընկերոջը` փողոցային ակրոբատների խմբից դերասանուհի առաջարկելով։ Ի վերջո Արմենն ու Մարգարը հայտնաբերում են գրավիչ ձայնով երիտասարդ ու չքնաղ մեկ այլ կնոջ` Կարինեին, որը նավակ էր քշում։ Պատմությունը բարդանում է Կարինեի հոր` ոլոռ վաճառող Հոր-հոր աղայի ստեղծած խոչընդոտներով. հայրն արգելում է աղջկան թատրոնով զբաղվել` խոսելով դերասանների «անբարոյականության» մասին։ Արմենը փորձում է համոզել Կարինեին, որ թատրոնը հրաշալի վայր է, որտեղ բեմի վրա մարմնավորվում են պոեզիան ու գեղեցիկ պատմությունները։ Երիտասարդները զուգերգ են կատարում, և այդպիսով սկսվում է նրանց սիրո պատմությունը[2]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. S. Dadoyan.։ «Garine» (pdf) (ֆրանսերեն)  (չաշխատող հղում)
  2. «Garine par Gérald Papasian»։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-18-ին։ Վերցված է 2019-02-19 

Արտաքին հղումներ Խմբագրել