Կարինե (սմբուկի սորտ)
«ԿԱՐԻՆԵ», սմբուկի սորտ: Ստեղծել է Կ.Սառիկյանը ԲԲՏՄԳԿ-ում: Բույսի արմատն առանցքային է: Տերևները հերթադիր են։ Ծաղիկները 1-ական են, երկսեռ: Պտուղը երկարավուն, գլանաձև է, մուգ մանուշակագույն, 240–260 գ զանգվածով: Գերվաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների տեխնիկական հասունացումը 125 օր է: Մշակվում է բաց դաշտում: Բերքատվությունը՝ 750–770 ց/հա: Դիմացկուն է սնկային, բակտերիային հիվանդությունների նկատմամբ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |