Կարինա Արտեմևնա Սարկիսովա (ռուս.՝ Кари́на Артемьевна Сарки́сова, սեպտեմբերի 26, 1983(1983-09-26)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), Ռուսաստանում ծնված արմատներով հայ և ավստրիացի բալետի պարուհի, Վիեննայի պետական օպերայի մենակատար[3]։

Կարինա Սարկիսովա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1983(1983-09-26)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Ավստրիա
Մասնագիտությունբալետի պարող
ԱշխատավայրՎիեննայի պետական օպերա
 Karina Sarkissova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում, 4 տարեկանից զբաղվել է պարով, սովորել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 12 տարեկանում մեկնել է Ավստրիա, որտեղ ուսումը շարունակել Սանկտ Պյոլտեն քաղաքի բալետի կոնսերվատորիայում։ 1999 թվականին նա դարձել է շվեյցարական «Prix Lausanne» բալետի մրցույթի հաղթող։ 2000 թվականից եղել է Վիեննայի պետական օպերայի թատերախմբի պարուհի, 2009 թվականից՝ նույն թատերախմբի մենակատար[4]։

Վիեննայում Սարկիսովան ամուսնացել է և ունեցել որդի։ 2010 թվականի օգոստոսին նա հեռացվել է Վիեննայի օպերայից[5], սակայ որոշ ժամանակ անց վերականգնվել[4][6]։ 2012 թվականի օգոստոսին նա հայտարարել է Վիեննայի պետական օպերայից ժամանակից շուտ հեռանալու մասին։ Հետագայում նա հայտարարել է Բուդապեշտի Հունգարիայի օպերային թատրոն տեղափոխվելու մասին։ Թատրոնում նա հանդես է եկել որպես մենակատար։

2011 թվականից նա Ավստրիայի քաղաքացի է։ 2014 թվականի դեկտեմբերին ծնվել է իր երկրորդ որդին։ Մեկ տարի անց նա հայտարարել է, որ իր երկրորդ որդու հայրը Բուդապեշտի օպերայի թատրոնի իր գործընկերն է[7]։

2017 թվականից նա Դիրկ Հայդեմանի, Նիկոլ Բըրնս-Հանսենի և Բալազ Էքերի հետ եղել է «Dance with the Stars» (Ավստրալիա) միջազգային մրցույթի ժյուրիի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1017141673 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Биография Արխիվացված 2012-04-12 Wayback Machine на сайте Венской государственной оперы
  4. 4,0 4,1 «Sarkissova verlässt Staatsoper». wien.orf.at (գերմաներեն). 2012 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  5. [1]Արխիվացված 2011-01-01 Wayback Machine Karina Sarkissova tanzt nicht mehr… [UPDATED] «Sarkissova, Fotos, Ballerina, WIENER, Legris, Bildband» WIENER
  6. Карина Саркисова восстановлена в Венской опере — Великая Эпоха (The Epoch Times)
  7. oe24: Sarkissova: Meine Männer-Beichte, 7. März 2015