Կարեն Ստեփանյան (գրականագետ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Աշոտի Ստեփանյան (փետրվարի 20, 1952(1952-02-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 15, 2018(2018-09-15), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս գրականագետ, քննադատ, խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, Դոստոևսկու ռուսական միության փոխնախագահ, «Զնամյա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, քննադատության բաժնի ղեկավար, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող։

Կարեն Ստեփանյան
Ծնվել էփետրվարի 20, 1952(1952-02-20)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 15, 2018(2018-09-15) (66 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրական քննադատ, գրականագետ, խմբագիր և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Կարեն Ստեփանյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 20-ին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, դիպլոմային աշխատանքը նվիրված էր Ֆ. Դոստոևսկու «Երկվորյակը» պատմվածքին[1]։ Կ. Ստեփանյանը նույն թվականին դարձել է ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտ։ 1978 թվականից աշխատել է «Լիտերատուրնայա գազետա» պարբերականում։

1982 թվականից եղել է Լրագրողների միության, իսկ 1993 թվականից՝ Ռուս գրողների միության անդամ։

1988 թվականից աշխատել է «Զնամյա» ամսագրում, 2014 թվականից՝ ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։

Եղել է Դոստոևսկու ռուսական միության փոխնախագահ (1996-2018), ՌԳԱ ՀԳԻ «Դոստոևսկին և համաշխարհային մշակույթը։ Բանասիրական ամսագիր» պարբերականի գլխավոր խմբագիր։

2007 թվականին պաշտպանել է ««Ռեալիզմն ամենաբարձր իմաստով» որպես Ֆ. Մ. Դոստոևսկու ստեղծագործության մեթոդ» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

Հրատարակել է ավելի քան 150 աշխատություններ գրքերում, ժողովածուներում և պարբերականներում։

  • Степанян К. А. Достоевский и язычество (Какие пророчества Достоевского мы не услышали и почему?). — М. ; Смоленск, 1992.
  • Степанян К. А. «Сознать и сказать»: «Реализм в высшем смысле» как творческий метод Ф. М. Достоевского. — М.: Раритет, 2005.
  • Степанян К. А. Явление и диалог в романах Ф. М. Достоевского. — СПб.: Крига, 2010. — 400 с.
  • Степанян К. А. Достоевский и Сервантес. Диалог в большом времени. — М.: Языки славянской культуры, 2013. — 368 с.
  • Степанян К. А. Путеводитель по роману Ф. М. Достоевского «Преступление и наказание» : Учебное пособие. — М.: Издательство Московского университета, 2014. — 208 с.
  • Степанян К. А. Шекспир, Бахтин и Достоевский: герои и авторы в большом времени. — М.: Языки славянской культуры, 2016. — 296 с.
  • Степанян К. А. Путеводитель по роману Ф. М. Достоевского «Братья Карамазовы» : Учебное пособие. — М.: Издательство Московского университета, 2018. — 178 с.

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել