Կարեն Մարկոսյան

հայ ֆուտբոլիստ

Կարեն Այվազի Մարկոսյան (հոկտեմբերի 23, 1968(1968-10-23)), խորհրդային և հայ ֆուտբոլիստ[1], հարձակվող։

Կարեն Մարկոսյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1968(1968-10-23) (55 տարեկան)
Դիրք հարձակվող

Սկսել է խաղալ 1985 թվականին Երևանի «Արարատիում»՝ որպես երկրորդ կազմի խաղացող։ 1986-1991 թվականներին ԽՍՀՄ առաջնությունում անցկացրել է 92 հանդիպում, խփել է 14 գոլ։ 1992 թվականին Հայաստանի առաջնությունում 31 խաղում խփել է 29 գնդակ։ 1993 թվականի առաջնությունում Աբովյանի «Կոտայքի» կազմում անցկացրել է 6 հանդիպում, խփել 2 գոլ։ 1993-1994 մրցաշրջանում եղել է գերմանական «Զաքսեն» ակումբի կազմում, հաջորդ մրցաշրջանում «Հերա» ՖԱ-ի կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել է 5 գոլի հեղինակ։ 1998-1999 մրցաշրջանն անցկացրել է թուրքմենական «Կոպետդագի» կազմում՝ Աշխաբադում, 1999 թվականին խաղացել է Երևանի «Զվարթնոց-ԱԱԼ» հայկական ակումբում։

Մարկոսյանը 1985 թվականի ՈՒԵՖԱ-ի պատանեկան մրցաշարի հաղթող է։

1998-1999 թվականներին երկու հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել