Կարեն Համբարձումյան

հայ պետական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Հովհաննեսի Համբարձումյան (նոյեմբերի 16, 1982(1982-11-16), Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ` ՀՀ Սյունիքի մարզի նախկին մարզպետ։ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ։

Կարեն Համբարձումյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 10-ից
Սյունիքի մարզպետ
2018 հունիսի 8 - 2018 հոկտեմբերի 4
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ ՀԱՊՀ (2004)
Մասնագիտություն՝ էներգետիկ-տնտեսագետ
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1982(1982-11-16) (41 տարեկան)
Ծննդավայր Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Կարեն Համբարձումյանը ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 16-ին Սիսիան քաղաքում։ 1989-1998 թվականներին սովորել է Սիսիանի թիվ մեկ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Սիսիանի վարժարանում և 2000 թվականին ավարտել այն։ 2000 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետը և 2004 թվականին ավարտել այն, ստացել էներգետիկ-տնտեսագետի մասնագիտություն։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Պահեստազորի սպա է։ 2006-2008 թվականներին ուսումը շարունակել է «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» ֆակուլտետի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան։

2006-2018 թթ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ էր, 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։ Ներկայումս անկուսակցական է[1]։ Ամուսնացած է ունի երկու երեխա։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N634-Ա որոշմամբ Կարեն Համբարձումյան նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[2]։

2018 թվականին հոկտեմբերի 4-ի 1080–Ա որոշումով ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից։

2018 թվականին արտահերթ ԱԺ ընտրություններում ընտրվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքից։

Ըստ լրագրող Թաթուլ Հակոբյանի Կարեն Համբարձումյանը նախկինում եղել է ԲՀԿ անդամ[3]։ Բացի այդ, ըստ Հակոբյանի, Համբարձումյանը ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ընտանիքի հետ ՀԷԿ է շահագործում[3]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահ (2010)
  • «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն (2012-2014)
  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի մատակարարման բաժնի առաջատար ճարտարագետ (2014-2015)
  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի առաջատար ճարտարագետ (2015-2016)
  • ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի վարկային ծրագրերի իրականացման բաժնի պետ (2016-2018)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am»։ www.parliament.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 17 
  2. «ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին։ Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8 
  3. 3,0 3,1 «Իմ քայլի «Ծառուկյանները»»։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին։ Վերցված է 2020 թ․ հունիսի 20 

Արտաքին հղումներ խմբագրել