Կարեն Խաչատրյան (ֆուտբոլիստ)

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ

Կարեն Գառնիկի Խաչատրյան (մայիսի 8, 1981(1981-05-08), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Հայաստանի Պրեմիեր լիգայի «Շիրակ» ակումբում։

Կարեն Խաչատրյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 1981(1981-05-08) (42 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998 Հայաստան Շիրակ-2 16 (1)
1999—? Հայաստան Շիրակ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 5 նոյեմբերի, 2011:

Ակումբային կարիերա խմբագրել

Կարեն Խաչատրյանը Գյումրիի ֆուտբոլայի դպրոցի սան է և իր կարիերան սկսել է հայրենի քաղաքում։ Առաջին մրցաշրջանն սկսել է «Շիրակ-2» ակումբի կազմում։ Պրեմիեր լիգայում (այդ ժամանակ կոչվել է Առաջին լիգա) Կարեն Խաչատրյանն իր նորամուտը կատարել է 1998 թվականին, 17 տարեկան հասակում։ Խաչատրյանը խաղադաշտ է դուրս եկել մարտի 25-ին՝ առաջնության երկրորդ տուրի՝ Երևանի «Արարատ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Արկադի Հարությունյանին։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 20 խաղերից 16-ին և դարձել մեկ գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով հունիսի 20-ին՝ Արարատի «Ցեմենտ» ակումբի դեմ խաղում։

Երիտասարդ ֆուտբոլիստի խաղը նկատել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը, որը Խաչատրյանին հրավիրել է քաղաքի գլխավոր թիմ։ «Շիրակի» կազմում Կարեն Խաչատրյանն իր նորամուտը կատարել է մարտի 7-ին՝ մասնակցելով առաջնության առաջին տուրի՝ «Գյումրի» ակումբի դեմ խաղին, որի 67-րդ րոպեին փոխարինել է Կարեն Ալեքսանյանին։ «Շիրակի» կազմում իր առաջին գոլը Խաչատրյանը խփել է մայիսի 25-ին՝ գրավելով նույն «Գյումրիի» դարպասը։ Նույն խաղում Խաչատրյանը ձևակերպել է դուբլ[1]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

2011 թվականի նոյեմբերի 24-ի տվյալներով

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Շիրակ-2 1998 16 1 ? 0 0 0 16 1
Ընդհանուր 16 1 ? 0 0 0 16 1
Շիրակ 1999 17 3 ? 0 0 0 17 3
2000 13 0 0 0 0 0 13 0
2001 20 2 5 0 0 0 25 2
2002 18 0 ? 0 0 0 18 0
2003 20 1 ? 0 2 0 22 1
2004 18 4 ? 0 1 0 19 4
2005 13 5 ? 1 0 0 0 6
2006 9 0 0 0 0 0 9 0
2007 24 3 0 0 0 0 24 3
2008 21 0 4 0 0 0 25 0
2009 22 3 2 0 0 0 24 3
2010 18 0 0 0 0 0 18 0
2011 15 1 3 0 0 0 18 1
2012/13 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 215 22 14 1 3 0 232 23
Ընդհանուր կարիերայում 231 23 14 1 3 0 248 24

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Карен Хачатрян провел 250 матчей» (ռուսերեն). Armsport.com. 20.6.2011. Վերցված է 2.7.2011-ին.

Արտաքին հղումներ խմբագրել