Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսկանդարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Լենդրուշի Իսկանդարյան (8 հուլիսի, 1972, Զառիթափ, Վայոց ձորի մարզ - 2 հոկտեմբերի, 1992, Հաթերք, Լաչին), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կարեն Լենդրուշի Իսկանդարյան
Ծնվել է8 հուլիսի, 1972
ԾննդավայրԶառիթափ, Վայոց ձորի մարզ
Մահացել է2 հոկտեմբերի, 1992
Մահվան վայրՀաթերք, Լաչին

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 8-ին Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում։ 1982 թվականից հաճախել է գյուղի միջնակարգ դպրոց։ 1990 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցի 8-ամյա կրթությունը՝ մեկնել է Երևան և ընդունվել տեխնիկում։ 1991 թվականին ավարտելով տեխնիկումը՝ ստացել է կինոմեխանիկի մասնագիտություն։ Տեխնիկումն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հեռակա ուսուցման ֆակուլտետը։ 1992 թվականին, երբ 2-րդ կուրսի ուսանող էր, սկսվում է առաջին զորահավաքը, և Կարենը մի խումբ ընկերների հետ մեկնում է ռազմաճակատ։ Մասնակցել է մի շարք ռազմական օպերացիաների, այդ թվում՝ Հաթերքի, Վաղուհասի, Հարությունագոմերի համար մղվող մարտերին։ Զոհվել է 1992 թվականի հոկտեմբերի 2-ին Լաչինի միջանցքի ազատագրման ժամանակ՝ Հաթերքի համար մղվող ճակատամարտում։ Հետմահու պարգևատրվել է տարբեր մեդալներով, շքանշաններով։ Կարենի հայրենի գյուղում՝ Զառիթափում, կանգնեցված է նրա անունը կրող հուշաքար, և ստեղծվել է հիշատակի անկյուն։