Կարեն Զաքարյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Սերգեյի Զաքարյան (հունվարի 28, 1978(1978-01-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարեն Զաքարյան
Անձնական տվյալներ
Ազգությունը հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 28, 1978 (46 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 177 սմ
Քաշ 72 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996-1997 Հայաստան Արաբկիր 7 (0)
1997-2006 Հայաստան Կիլիկիա 159 (5)[1]
2007-2011 Հայաստան Գանձասար 98 (0)
2011 Հայաստան Արարատ (Երևան) 10 (0)
2012-2013 Հայաստան Գանձասար 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Մասնագիտական կարիերան սկսել է Երևանի «Արաբկիր» ակումբում, որի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1997 թվականի մարտի 8-ին՝ մասնակցելով «Երևան» ակումբի դեմ խաղին։ Մեկ մրցաշրջան հետո տեղափոխվել է «Փյունիկ» ակումբ, որի կազմում ամենամեծ նվաճումը եղել է 2005 թվականին, երբ թիմը հասել է Հայաստանի գավաթի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Միկային»։ Կարեն Զաքարյանը «Փյունիկի» ռեկորդակիրներից մեկն է ակումբի կազմում անցկացրած խաղերի թվով։ Մեկ մրցաշրջան ակումբի կազմում խաղալուց հետո նա լքել է այն։ 2007 թվականից հանդես է եկել Կապանի «Գանձասար» ակումբում։ 2010 թվականի հոկտեմբերի կեսերին Զաքարյանն անցկացրել է իր 300-րդ հանադիպումը պաշտոնական առաջնություններում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը հրաժարվել է խաղացողից, և Զաքարյանն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

2011 թվականի մրցաշրջանի կեսերին Կարեն Զաքարյանը պայմանագիր է կնքել մայրաքաղաքի «Արարատ»։ Մրցաշրջանի ավարտին պայմանագրի ժամկետն ավարտվել է, և ակումբը չի ցանկացել երկարաձգել այն[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

 «Կիլիկիա»
 «Գանձասար»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նշված են 1997-2004 թվականների տվյալները, 2006 թվականի մրցաշրջանի տվյալները բացակայում են։
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. ««Արարատը» լեգեոնականների չի հրավիրի». News.am. 16.01.2012. Վերցված է 08.03.2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել