Կարապետ Դեմիրճյան (բժիշկ)

հայ բժիշկ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարապետ Դեմիրճյան (այլ կիրառումներ)

Կարապետ Դեմիրճյան (Արևմտյան Հայաստան, Սեբաստիայի վիլայեթ, Ազիզիեի գավառակ, Բյունյան - 1915), հայ բժիշկ։

Կարապետ Դեմիրճյան
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան, Սեբաստիայի վիլայեթ, Ազի­զի­եի գա­վա­ռա­կ, Բյունյան
Մահացել է1915
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Կարապետ Դեմիրճյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի վիլայեթի Ազիզիեի գավառակի Բյունյան գյուղաքաղաքում։ Բժշկական կրթություն է ունեցել և Կ. Պոլսում բժիշկ աշխատել։ Եղել է ՍԴՀԿ-ի անդամ։ 1915 թվականին Կ. Պոլսում ձերբակալվել է և բանտարկվել Դեպո բանտում։

Ի թիվս 36 ձերբակալվածների, տարվել է Անկարայի նահանգի Կեսարիայի գավառի Էվերեկ ավանի բանտը, որտեղ ենթարկվել է հարցաքննության։ Ապա խիստ հսկողության տակ տեղափոխվել է Կեսարիայի բերդը՝ դրվելով Պատերազմական ատյանի տրամադրության տակ։

Աքսորի ճանապարհին սպանվել է կամ մահացել ժանտախտից։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն խմբագրել

  • Գալֆայեան Կարապետ աւագ քահանայ, Գիրք Ելից հայոց, Պէյրութ, 1955։