Կարապետի խաչքար (Առաքելոց վանք, Աճարկուտ)

Կարապետի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, Աճարկուտ գյուղից 2 կմ արևմուտք, Կիրանց գետակի ափին, անտառապատ լեռների լանջերին՝ Առաքելոց վանական համալիրում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (10.8/6.12.7)[1]։

Սուրբ Կարապետի խաչքար
Սուրբ Կարապետի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՏավուշի մարզի Կիրանց (Գետաշեն) գյուղից 3 կմ արևմուտք, Աճարկուտ գյուղից 2 կմ արևմուտք, Կիրանց գետակի ափին, անտառապատ լեռների լանջերին՝ Առաքելոց վանական համալիրում։
Սկզբնական տեղադրությունԿանգնեցված է գլխավոր եկեղեցու հարավային պատի մոտ, արտաքուստ, պատվանդանի վրա։
Ներկա տեղադրությունԱռաքելոց վանք
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Սուրբ Կարապետին։
ԽաչագործԽաչքագործն անհայտ է։
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն Կարապետ։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ13-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարի ճակատին Քրիստոսի բարձրաքանդակն է։
Նյութկարմիր տուֆ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԱռաքելոց վանք
Քարտեզ
Քարտեզ
 Arakelots Vank, Tavush (khatchkars)‎ Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Խաչքարը կանգնեցված է գլխավոր եկեղեցու հարավային պատի մոտ, արտաքուստ, պատվանդանի վրա։

Նկարագրություն խմբագրել

Կարմիր տուֆից է, քանդակները՝ բուսական և երկրաչափական։ Խաչից վերև, բուսական քանդակների մեջ Քրիստոսի քանդակն է, կողքերից մեկական հրեշտակ։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարը ունի 3 հատ վիմական արձանագրություններ[2]։

Արձանագրություն 1 խմբագրել

Խաչքարի երեսին, խաչի թեք մակերեսներին, շրջանակին, սկսած խաչի ձախակողմի ստորին մասից, մեկ տողով, չափածո.

  ՈՎ, ՔԱՌԱԹԵՒ ՍԲ ՊԱՆԾԱԼԻ, ՓՐԿԱԳՈՐԾՈՂ, ՄԱՐԳԿԱՆ ԱԶԳԻ, ՏԵՍԻԼ ՓԱՌԱ8 ԱՆՃԱՌԵԼԻ, ՅՈՐԺԱՄ ՓԱՅԼԵՍ ԸՆԳ ԱՄԲՍ ԵՐԿՆԻ, ԼԵՐ ԲԱՐԵԽԱՒՍ Տ[ԵԱՌ]Ն Յ[ԻՍՈԻՍ]Ի, ԿԱՐԱՊԵՏԻՆ՝ ՔՈ ԿԱՆԳՆՈՂԻՆ. ԱԼՄԿԱՆՆ՝ ԻԻՐ ԿԵՆԱԿՑԻՆ, ԵԻ ԶԱՒԱԿԱՑՆ ԳՈՎԵԼԻ, ՀԱՄԱՅՆ ԱԶԳԱՑՆ, ՈՐ Ի ԿԱՐԳԻ, ՔԱԻԻԶ ՄԵՂԱՑ ԼԵՐ ԱՄԵՆԻ։  

Արձանագրություն 2 խմբագրել

Խաչքարի կենտրոնական մասի աջ և ձախ կողմերին, հորիզոնական մեկ տողով.

  ՍԲ ԽԱԶՍ ՍԲ ՍԲ ԽԱԶՍ ԱՒԵՏԵՑ[Ն] Է։  

Արձանագրություն 3 խմբագրել

Խաչքարի ճակատին, Քրիստոսի բարձրաքանդակի ձեռքի վրա և կլոր շրջանակին, 1 տողով.

  ԵՍ ԵՄ ԼՈՅՍ ԸՆԴ ՀԱԻՐ ԲԱՐԱՐԵԼՈ ԱՆԸՍԿԸՍԲԱՆ։ ԿԱՐԱՊԵՏԻՆ ԼԵՐ ԱԻԳՆԱԿԱՆ  

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել