Կարակոյուն գյուղատեղիի խաչքարեր

Կարակոյուն (Ջղին) գյուղատեղիի Խաչքարեր[1]՝ գտնվում է Արարատի մարզի գյուղ Այգավան Վեդի գետի ձախ կողմում, հուշարձանները վերագրվում են 9-ից 17-րդ դարերի։ Այստեղ պահպանվել են նաև 10-րդ դարի երկու գերեզմանոցներ իրենց տապանաքարերով։ Գյուղատեղիի հարավային կողմում՝ Խաչի ձոր տանող ճանապարհին, կան նաև տեղահան արված արձանագիր ու տասնյակ գեղաքանդակ խաչքարեր։

Picto infobox khachqar.png
Կարակոյուն (Ջղին) գյուղատեղիի Խաչքարերը
Կարակոյուն (Ջղին) գյուղատեղիի Խաչքարերը.jpg
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրարատի մարզ Այգավան
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակվնասված
Լայնություն0,85 մ
Բարձրություն1,57 մ
Զարդաքանդակի նկարագրությունմիջնադարյան խաչքարագործության
ՆյութՀայկական տուֆ
ԱրձանագրությունԿԱՄ[ԱԻՆ] Ա/ՍՏՈՒԾՈ/Յ ԿԱՆԳՆԵՑԻ Խ/Ա/ՉԵՐՍ, ՇԻՆԵՑԻ ԳԵՂՍ։ ՀԱՍԱՆ ՓԱՀՃԱՀԷՆ ՍԱԻՈՒԼՂԱՐ Է։ ԹՎԻՍ Ռ/=1551Թ./ ԻՇԵՑԷՔ Խ/Ա/Չ/ՏՈՒՐ /ԳԾ/ՈՂ/Ս

Այստեղ հայտնաբերվել է միջնադարյան խաչքարագործությանը բնորոշ տարրերով բազալտե երկու խաչքարերը։ Խաչքարերից մեկն ունի 1,57 մ բարձրություն, 0,85 մ լայնություն և 0,30 մ հաստություն։ Կերտել է Խաչատուր քարգործը։ Հյուսիսային կողին կա 12 տողանի արձանագրություն.

«ԿԱՄ [ԱԻՆ] Ա/ՍՏՈՒԾՈ/Յ ԿԱՆԳՆԵՑԻ Խ/Ա/ՉԵՐՍ, ՇԻՆԵՑԻ ԳԵՂՍ։ ՀԱՍԱՆ ՓԱՀՃԱՀԷՆ ՍԱԻՈՒԼՂԱՐ Է։ ԹՎԻՍ Ռ/=1551Թ./ ԻՇԵՑԷՔ Խ/Ա/Չ/ՏՈՒՐ /ԳԾ/ՈՂ/Ս» 

Ըստ ուսումնասիրողների՝ արձանագրության մեջ ակնարկված Հասան Փահճան դա Հասան բեկն է, իսկ «սաւուլղար»-ը 14-18-րդ դարերի․ արևելքում տարածված հողատիրական իրավունքի ձև է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. hushardzantest։ ««ԿԱՐԱԿՈՅՈՒՆ» (ՋՂԻՆ) ԳՅՈՒՂԱՏԵՂԻԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ»։ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (am-AM)։ Վերցված է 2021-06-12