Կարագյոզ (Թոնուսի գավառ)

Կարագյոզ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում[1]։ Գտնվում էր Եփրատի ավազանի Կելկիթ գետի ձախակողմյան վտակներից մեկի ձախ ափին, Կելկիթ-Չիֆթլիկ գյուղաքաղաքից մոտ 10 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Կարագյոզ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակԹոնուսի գավառակ
Այլ անվանումներԳարակյոլ, Կարագյոլ, Ղարագյոլ, Քարակյոզ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղից արևելք կա մի լեռնանցք (բարձրությունը՝ 1429 մ), որտեղով անվոնւմ է Կելկիթ-Չիֆթլիկ-Կարաջա ճանապարհը։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 200 տուն՝ 1700 հայ բնակչով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Կարագյոզն ուներ XIII դարի հայկական եկեղեցի[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 979

Աղբյուրներ

խմբագրել