Կատվապոլիս (ռուս.՝ Котополис), ռուսական համակարգչային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2008 թվականին, «Պետերբուրգ» ստուդիայում։ Ռեժիսոր Դմիտրի Վիսոցկին ստեղծել է 2 սերիանոց նոր մուլտսերիալի պիլոտային թողարկում[1]։ Պրեմիերան կազմակերպվել Սուզդալի Անիմացիոն կինոյի բաց ռուսական փառատոնի ժամանակ, 2009 թվականին[2]։

Կատվապոլիս
Ժանրպարոդիա
ՌեժիսորԴմիտրի Վիսոցկի
ՊրոդյուսերԻլյա Պոպով և Ալեքսանդր Գերասիմով
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունPetersburg Animation Studio?
Տևողություն1460 վայրկյան
Թվականսեպտեմբեր 2008

Սյուժե խմբագրել

Հեռավոր ապագայում կատուները կառուցել են մի քաղաք կղզիներում և անվանել են Կատվապոլիս։ Այնտեղ ապրում են քաղաքակրթված կատուներ, իսկ նրանց տնային կենդանիները մկներն են։ Կատվապոլիսում կա համալսարան։ Այնտեղ դասավանդում էր ծեր կատուն, որը մեծ մաթեմատիկոս էր։ Երբ նա մահանում է, նրա մաթեմատիկական տաղանդը թռչում է և ինչպես հրաշալի շնորհք ընկնում է բռնցկամարտիկ-կատու Կուվալդի գլխին, երբ նրան նոկդաունի էր ենթարկում նրա հակառակորդ բռնցկամարտիկ-կատու Կաշալոտը։ Հիմա Կուվալդի գլուխը զբաղված է մաթեմատիկայով, այլ ոչ թե բռնցքամարտով։ Կուվալդը ծանոթանում է ուսանողի հետ և նրան հուշում է ստուգողականները։ Նրանց գաղտնիքը հայտնաբերում է մաթեմատիկայի պրոֆեսորը և փակում է Կուվալդին նկուղում` նրա համար կազմակերպելով գիտական բարդ աշխատանք։ Գործակալ–կատուն բացահայտում է առևանգումը և տանում է Կուվալդին գաղտնի ռազմական բազա։ Այնտեղ Կուվալդին ստիպում են զբաղվել հրթիռներով ռազմական թիրախին նշան բռնելու համակարգով։ Բայց գեներալ–կատուն վիրավորում է Կուվալտին, իսկ պահակները թակում էին նրա գլխին։ Արդյունքում հրթիռները վերադառնում են և պայթեցնում են բազան, իսկ հրաշալի շնորհքը հեռանում է Կուվալդից։ Նա թաքնվում է բազայից սիրահարվում մի Կատվի, որը արդեն սիրում էր նրան։ Նրանք ամուսնանում են և ունենում է մի որդի, որին էլ տրվում է մաթեմատիկական տաղանդը։ Իսկ Կուվալդը վերադառնում է ռինգ և հաղթում Կաշալոտինն։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր՝ Դմիտրի Վիսոցկի
  • Բեմադրող նկարիչ՝ Անդրեյ Սիկորսկի
  • Սցենարի հեղինակներ՝ Անդրեյ Սիկորսկի, Դմիտրի Խոնին, Դմիտրի Վիսոցկի
  • Երկխոսություններ՝ Օլգա Նիկիֆորովա
  • Գլխավոր անիմատորներ՝ Գալինա Լյուտիկովա, Ալեքսեյ Տիշենկո
  • Գեղարվեստական ղեկավար՝ Անատոլի Պրոխորով
  • Պրոդյուսրներ՝ Իլյա Պօպով, Ալեքսանդր Գերասիմով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Յակոլ
  • Հնչյունային ռեժիսորնոր՝ իգոր Յակովլ, Դենիս Դուշին
  • Երաժիշտներ՝ «Սևերկոմբո» խումբ

Դերերը հնչյունավորել են խմբագրել

  • Կուվալդ՝ Միխայիլ Խրուստալով
  • Կատու՝ Քսենիյա Բրժեզովսկայա
  • Պրոֆեսոր՝ Վալերի Նիկիտենկո
  • Գեներալ՝ Սերգեյ Մարդար
  • Գործակալ՝ Օլեգ Կուլիկովիչ
  • Ուսանոզ՝ Անդրեյ Լյովին
  • Կաշալոտ՝ Անտոն Վինոգրադով
  • Կուվալդի մարզիչ` Վլադիմիր Մասլակով
  • Կաշալոտի մարզիչը՝ Միխայիլ Չերնյակ

Փառատոններ և մրցանակներ խմբագրել

  • 2008 թվական` Անիմացիոն կինոյի 6-րդ միջազգային «Մուլտիվիդենիե» փառատոնի մրցանակ` «Լավագույն սերիալի համար»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել