Կատու Բլեյսը (ճապ.՝ ブレイズ・ザ・キャット Բրուեզդու դզա Կյատտո անգլ.՝ Blaze the Cat) «Sonic the Hedgehog» տեսախաղերի և կոմիքսների շարքի կերպար։ Որպես խաղային կերպար` Բլեյսը առաջինը հայտնվել է «Sonic Rush» խաղում և արժանացել է քննադատների դրական գնահատականին։

Առանձնահատկություններ և բնավորություն խմբագրել

Բլեյսը 14 տարեկան մարդանման մանուշակագույն կատու է։ Սովորական վիճակում նա զուսպ և ամաչկոտ է, բայց երբ սկսում է դուրս գալ իր ափերից, դառնում է կոպիտ։ Նա սիրում է լինել իր ընկերների հետ, չնայած որ հեշտ չէ շփվել նրանց հետ։ Բլեյսը հաճույք է ստանում արքայադուստեր իր դերով, որը պետք է պահպանի Սոլ զմրուխտները՝ Քաոսի զմրուխտների հակադիրները, որը պահպանում է եքիդնա Նաքլզը։ Բլեյսը նույնպես կարող է օգտվել այդ զմրուխտներից, որպեսզի հասնի իր «Սուպեր արտաքինին»՝ Burning Blaze-ին (ռուս.՝ Жгучее пламя), որը նմանօրինակ է ոզնի Սոնիկի սուպեր կազմվածքին։ Բլեյսը ընդհանուր առմամբ ինքնահավան կատու է, բայց կարող է լինել բարի և կարեկցող։

Խաղերում խմբագրել

Բլեյսի առաջնախաղը կայացել է «Sonic Rush»-ի առաջին խաղում, որը թողարկվել էր Nintendo DS-ին կցվելու համար։ Բլեյսը ոզնի Սոնիկի հագուստով եղել է խաղի գլխավոր հերոսը։ Նա միացել է ոզնի Սոնիկի և նապաստակ Կրիմի հետ դոկտոր Էգմանի և Էգգման Նեգի դեմ պայքարում։ Ընդունելով սուպեր արտաքին, նա Սուպեր Սոնիկի հետ կանգնեցնում է Էգմանին։ Հետո նրանք ձեռքսեղմումով իրարից բաժանվում են և Բլեյսը վերադառնում է իր սովորական կյանքին։

Հաջորդ խաղը, որտեղ Բլեյսը հայտնվել է որպես խաղային կերպար, դա «Sonic Rush Adventure» էր, երկրորդ խաղը թողարկվել է Nintendo DS-ի համար։ Նա կանգնեցնում է ռոբոտ ծովահեն Կապիտան Վիսկերսին առեղծվածային զարդարված թանկարժեք քարով Սկիպերտերը գողանալուց, որի օգնությամբ հնարավոր է ղեկավարել իր աշխարհի երկրաբանական էներգիան։ Բլեյսը կռվում է ոզնի Սոնիկի հետ, երկուսն ել զարմանում և մի քիչ էլ հուզվում են, երբ տեսնում են իրար նորից։ Վերջում Տեյլզ աղվեսը ճանապարհ է ստեղծում, որտեղով էլ նրանք ոզնի Սոնիկի հետ պատրաստվում են վերադառնալ իրենց աշխարհ։ Բաժանվելուց առաջ Սոնիկը և Բլեյսը ձեռքսեղմում են փոխանակում կրկին, որպեսզի ցույց տան փոխադարձ հարգանքը և իրենց աճող ընկերությունը։

Որպես Ոզնի Սիլվերի կերպարի գործընկեր, Բլեյսը հայտնվում է «Xbox 360 և PlayStation 3» համար ստեղծված ոզնի Սոնիկի 15 տարեկան հոբելյանին նվիրված «Sonic the Hedgehog» սերիայում։ Ամբողջական խաղային կերպար է եղել նաև «Sonic Riders, Zero Gravity» և «Sonic Free Riders»-ում։ Ներկա է նաև «Sonic and the Black Knight»-ում և Sonic Generations-ում, որոնցից վերջինը հոբելյանական էր՝ նվիրված ոզնի Սոնիկի սերիաների 20 ամյակին[1]։

Կոմիքսներում խմբագրել

Բլեյսի առաջնախաղը տեղի է ունեցել «Sonic the Hedgehog» կոմիքսում, որպես «Sonic Rush» խաղի ադապտացիա։

Հետագայում Բլեյսը հայտնվել է «Sonic Universe» առաջին համարում, որտեղ նա օգնում է Շեդոու ոզնուն լողալ ծովով խուսափելով վրա հասած Մետալ Սոնիկից։ Բլեյսը նորից հայտնվել է № 21-24 կոմիքսներում որպես Ռոուզի թիմի անդամ։

Քննադատական ընկալում խմբագրել

Խաղեր որտեղ Բլեյսն է
2005 — — Sonic Rush
2006 — Sonic the Hedgehog
2007 — — Sonic and the Secret Rings
— Sonic Rush Adventure
— Mario & Sonic at the Olympic Games
2008 — — Sonic Riders: Zero Gravity
2009 — — Sonic and the Black Knight
— Mario & Sonic at the Olympic Winter Games
2010 — — Sonic Free Riders
— Sonic Colors (DS)
2011 — — Sonic Generations
— Mario & Sonic at the London 2012 Olympic Games
2012 — — Sonic Jump
2013 — Sonic Dash
— Mario & Sonic at the Sochi 2014 Olympic Winter Games
2019 — — Team Sonic Racing

Հայտնվելով առաջինը «Sonic Rush» խաղում՝ կատու Բլեյսը միանգամից վաստակել է խաղային քննադատների դրական գնահատականները։ Tokyo Game Show 2005 ցուցահանդեսում խաղալով նաև «Sonic Rush»-ի ցուցադրական տարբերակում, IGN կայքի լրագրողները նշել են, որ Բլեյսը, լինելով երկրորդական կերպար, հեշտությամբ մտնում է գլխավոր հերոսի՝ Սոնիկի, որը համազոր է Տայլեզի և Նակլեզի ուժերին, գործընկերոջ կերպարի մեջ[2]։ «Sonic Rush»-ում և նրա շարունակությունում՝ «Sonic Rush Adventure»-ում քննադատների դուրն եկել է խաղի դինամիկ ոճը և Բլեյսի պարի նմանվող շարժումները, որոնք նրան դարձնում են ավելի արագ, քան «Sonic the Hedgehog» սերիայի մյուս երկրորդական կերպարներն են[2][3], միևնույն ժամանակ այնպիսի արագ ոճը քննադատվել է որպես Սոնիկից փոխառնված, որի պատճառով երկու կերպարները միմյանցից տարբերվում են միայն արտաքինով[2][4][5]։ Այնուամենայնիվ, կատու Բլեյսին անվանում էին առաջին կարևոր և բազմակողմանի կերպարը «Sonic the Hedgehog» սերիայում և ինչպես նաև պարզապես խաղի տիեզերքի հերոսների լավ համալրում[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sly. (25 августа 2011). «Sonic Generations: ОСТ, бокс-арты, новые скриншоты Casino Night версии 3DS и другое» (ռուսերեն). Sonic CIS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 Nix. — статья о презентации Sonic Rush на выставке Tokyo Game Show 2005 (16 сентября 2005). «TGS 2005: Sonic Rush» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին.
  3. 1UP Staff. — рецензия на Sonic Rush (16 ноября 2005). «Sonic Rush Review» (անգլերեն). 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Jeff Gerstmann. (14 ноября 2005). «Sonic Rush Review» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  5. Jeremy Parish. — рецензия на Sonic Rush Adventure (18 сентября 2007). «Sonic Rush Adventure Review» (անգլերեն). 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին.
  6. «New trailer for Sonic and the Black Knight (and Blaze the Cat)» (անգլերեն). Joystiq — премьера трейлера к Sonic and the Black Knight. 18 февраля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին.
  7. Greg Sewart. — рецензия на игру Sonic Rush, стр. 2 (15 ноября 2005). «Sonic Rush — Page 2» (անգլերեն). GameSpy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել