«Կատուն և խոհարարը», Իվան Անդրեևիչ Կռիլովի առակներից մեկը։ Այս առակը ներառված է առակների այն շարքի մեջ, որոնք նվիրված են 1812 թվականի Հայրենական պատերազմին (բացի այս առակից, շարքի մեջ ընդրկված են «Անջատում», «Ագռավն ու հավը», «Գայլը շնանոցում», «Գումակ», «Գայլաձուկը և կատուն» առակները)[1]։

Կատուն և խոհարարը
Տեսակառակ և պոեզիա
Ժանրպոեզիա
ՀեղինակԻվան Կռիլով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1812

Սյուժե խմբագրել

Առակի սյուժեի համաձայն՝ խոհարարը գնում է գինետուն և Վասկային թողնում՝ ուշադրությամբ հետևելու և մկներից պաշտպանելու սննդամթերքի պաշարները։ սակայն կատուն ոչ միայն չի հետևում, այլև հենց ինքն է ուտում այդ պաշարների մի մասը։ Այսպիսով՝ կատուն ուտում է կարկանդակը, հերթը հասնում է աքաղաղին։

Երբ խոհարարը տեսնում է պաշարները, որոնց մի մասը չկար, զայրանում է կատվի վրա։ Ընդ որում՝ խոհարարը չի նկատում, որ քանի դեռ ինքը զայրանում է կատվի վրա, նա արդեն ուտում է սննդամթերքի մնացած մասը[2]։

Կապը 1812 թվականի հետ խմբագրել

Կիրպիչնիկովի կարծիքով՝ առակն արտացոլում է գրողի դժգոհությունը Միխայիլ Բարկլայ-դը-Տոլիի դանդաղաշարժության հետ։ Գրված է Միխայիլ Կուտուզովին՝ գլխավոր հրամանատար նշանակելու նախօրեին[3], վերաբերում է 1812 թվականի հայրենական պատերազմի սկզբում տեղի ունեցած իրադարձություններին[4]։ Միևնույն ժամանակ, խորհրդային գրականագետ Միխայիլ Բրիքսմանը նշել է, որ առակի առաջին ընթերցումը տեղի է ունեցել դեռևս 1812 թվականի մարտին «Ռուսերեն խոսքի սիրահարների զրույց». այդ կերպ հավաստիացնում է, որ այս առակը չի կարող որևէ կապ ունենալ Միխայիլ Բարկլայ-դը-Տոլիի հետ[5]։

Թևավոր խոսք՝ առակից խմբագրել

Առակից թևավոր խոսք է դարձել այս նախադասությունը. «Իսկ Վասկան լսում և ուտում է»։ Օգտագործվում է այնպիսի իրավիճակներում, երբ որևէ մեկը մյուսին երկար ժամանակ հանդիմանում է ինչ-որ բանի միջև, բայց այն մեկը, միևնույնն է, զբաղվում է իր դատապարտելի գործով[6]։ Այս թևավոր խոսքից էլ ծագել է «վասկիզմ» հասկացությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ФЭБ: Стенник. И. А. Крылов баснописец. — 1981 (текст)». feb-web.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  2. «Кот и Повар (Крылов) — Викитека». ru.wikisource.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 12-ին.
  3. А. Кирпичников Очерки. — С. 184.
  4. Валентин Иванович Коровин Басни Ивана Крылова: в помощь преподавателям, старшеклассникам и абитуриентам. — МГУ, 1997. — 104 с. — ISBN 9785211036888
  5. Серман И. З. Батюшков и Жуковский в спорах о Крылове // Свободные размышления. — М.: Новое литературное обозрение, 2013. — С. 145. — ISBN 978-5-4448-0099-7
  6. «Крылатые слова русского языка». cyberleninka.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.