Կատեգորիայի քննարկում:Գրավիտացիա

Latest comment: 8 տարի առաջ by Albero in topic Untitled

Հայկ, Հայկ, Աշոտ, Վահե և ֆիզիկայի մյուս խմբագիրներ, ի՞նչ եք կարծում, չպե՞տք է արդյոք [[Կատեգորիա:Գրավիտացիա]]-ն դարձնենք հիմնական կատեգորիա, իսկ [[Կատեգորիա:Ձգողականություն]]-ը վերահղենք նրան (կամ ջնջենք)։ Բայց այն, որ գրավիտացիա միջազգային տերմինը ընդունված է հայերենում և հավանաբար ձգողականությունից ավելի շատ է գործածվում մասնագիտական շրջանակներում, գրավիտացիան նաև ավելի լայն հասկացություն է, քան ձգողականությունը։ (Օրինակ՝ «գրավիտացիոն ձգողություն», «հայտնի է, որ գրավիտացիան չի կարող լինել վանողական» և այլն)։ --Albero (քննարկում) 11:12, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Untitled խմբագրել

Ձգողականություն տերմինը կարծեք թե հայերեն տարբերակում հայտնվել է ռուսերեն всеми́рное тяготе́ние -ի համանմանությամբ, սակայն մասնագիտական կիրառություն չունի. համենայն դեպս ես չեմ առնչվել: Ընդունված տերմինը գրավիտացիան է: Հայերենում միայն ձգողականություն տերմինը օգտագործելը նաև միանշանակությունից է զուրկ՝ ձգողականությունը կարող է լինել օրինակ նաև էլեկտրական, ի տարբերություն ռուսերենի, որտեղ всеми́рное тяготе́ние -ն միայն գրավիտացիային կարող է վերաբերվել: Հայերեն ձգողականություն բառում կարծեք թե ծանրություն (тяжесть) արմատը չկա :) : Ես միանշանակ համաձայն եմ, որ գրավիտացիան պետք է լինի կատեգորիա, իսկ ձգողականությունը հեռացվի: --Hayk Sargsyan physicist (քննարկում) 11:59, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Կամ Կատեգորիա:Տիեզերական ձգողություն կամ Կատեգորիա:Գրավիտացիա, իսկ Ձգողականություն-ը պետք է ջնջել--ԱշոտՏՆՂ (քննարկում) 13:27, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Դրանք տարբեր բաներ են: Միացնել-վերանվանել պետք չի, բայց դրա հետ կապված տարբեր տեղերում օգտագործումը պետք է ստուգել: --Ahaik (քննարկում) 15:43, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Ahaik ջան, լավ չհասկացա, Տիեզերական ձգողությունն ու Գրավիտացիա՞ն են տարբեր, թե՞ Ձգողականությունն ու Գրավիտացիան։ Դե երկու դեպքում էլ տարբեր են, բայց գրավիտացիան որպես հիմնական չընդունե՞նք։ --Albero (քննարկում) 09:04, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Albero ջան, ձգողությունը և վանումը գրավիտացիայի հետևանքներ են, սրանք տարբեր հասկացություններ են, թեև կապված իրար հետ: Գրավիտացիան ընդհանուր ֆիզիկական հասկացություն է, որը ընդհանուր դեպքում բացահայտում երկու մարմինների իրար հետ փոխհարաբերությունը: Իսկ ձգողությունը (ինչպես նաև վանումը) գործողություն, որը առաջանում է գրավիտացիայի օրենքների հետևանքով: Տիեզերական թե այլ կարևոր չէ :)... (Ձևակերպումը իմն էր, հղումներ չեմ գտել որ ապացուցեմ, սա իմ պատկերացումն է հիմնված >20 տարի առաջվա դպրոցական կրթության և կարդացածս գրականության վրա:) Ամեն դեպքում միանշանակ դեմ եմ այս երկու հասկացությունների միաձուլմանը:--Ahaik (քննարկում) 09:35, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ahaik ջան, համաձայն եմ։ Բայց մյուս կողմից գրավիտացիան երբեք վանողական չի լինում, գրավիտացիոն փոխազդեցությունն էլ նշանակում է երկու մարմինների փոխադարձ ձգողություն, ու թերևս հայերենում ձգողականություն թարգմանվելու պատճառով է, որ այդ երկու հասկացությունները շփոթության պատճառ են դառնում։ (Ու ձգողության պատճառով մոռացվում է գրավիտացիան։) Ոչ թե առաջարկում եմ միաձուլել այդ հասկացությունները, այլ՝ չորս հիմնարար փոխազդեցություններից ամենահայտնին կոչել միջազգային անունով։ Այս պահի դրությամբ, տես մեր Կատեգորիա:Ձգողականություն կատեգորիայի հոդվածները, բոլորն էլ պիտի լինեն Գրավիտացիա անվան տակ, կարծում եմ։ Եթե դրանք մնում են Ձգողականության տակ, անհասկանալի է դառնում, թե ո՞ւր կորավ Գրավիտացիան, քանի որ ընդունում ենք, որ այդ երկուսը հոմանիշներ չեն։ Իսկ եթե թողնում ենք Ձգողականություն կատեգորիան, ուրեմն այն պիտի մտնի Գրավիտացիա կատեգորիայի մեջ, բայց իմ կարծիքով դա ավելորդ քայլ է։ Ճիշտն ասած չեմ հիշում, թե ինչու եմ ժամանակի նախ Ձգողականություն կատեգորիա սարքել, հետո Կատեգորիա։Գրավիտացիան վերահղել դրան։ Կամ նախընտրությունը տվել եմ հայերենին, կամ էլ «կարմիր» կատեգորիա է եղել, ես էլ առանց երկար մտածելու«կապտացրել» եմ, բայց հիմա այն կարծիքին եմ, որ Գրավիտացիան պետք է լինի հիմնականը։ --Albero (քննարկում) 12:01, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Albero ջան, կարծում եմ Գրավիտացիան պետք է լինի հիմնականը, իսկ վերահղումները պետք է հանել: Նորից սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ենպես որ որոշի ինքդ, կարծում եմ որ դու գրագետ ու հավասարակշռված որոշում կկայացնես... Ես պարզապես չեմ ուզում ոչ համակարգված փոփոխություններ անել, դրա համար ժամանակ է պետք :) --Ahaik (քննարկում) 18:26, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ahaik ջան, պարզապես կատեգորիաների դեպքում համբերելը դժվար է մի քիչ, սխալ կամ անհաջող կառուցված ծառի փոփոխելը հետագայում ավելի դժվար կլինի, երբ մեր վիքիպեդիան հարստանա։ Մյուս կողմից, երբ մի հասկացությունը տարբեր տերմիններով է բնութագրվում, միշտ էլ հավանականություն կա, որ մի նոր մասնակից կստեղծի չեղած տերմինը ու կրկնություն կլինի։ Վերահղումներից խուսափել չի լինում, ոնց հասկանում եմ։ Ոնց որ պատ լինի ։( --Albero (քննարկում) 20:05, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Չնայած ըստ Ջ. Ա. Գալստյանի Ֆիզիկայի տերմինների ռուս-անգլերեն-հայերեն բառարանի (2006 թվական) Гравитация = gravity = ձգող/ական/ություն --ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:09, 24 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Բառարաններում ու դասագրքերում Ձգողականությունը գործածվում է, Աշոտ, հանրագիտարաններում էլ, մեր դասախոսներն էլ էին օգտագործում։ Բայց գրավիտացիան ավելի լայն իմաստ ունի։--Albero (քննարկում) 09:04, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Ես չեմ կարծում, որ մենք այս հարցը պիտի կամ իրավունք ունենք քննարկել վիքիպեդիայում: Եթե բառարաններում, հանրագիտարաններում, դասախոսություններում ձգողականություն ասելով հասկանում են gravitation ուրեմն մենք էլ վիքիպեդիայում պետք է հասկանանք այդպես (իմիջայլոց՝ ինձ էլ ձգողականություն=gravitation տարբերակը չի գոհացնում)--ԱշոտՏՆՂ (քննարկում) 14:33, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Աշոտ ջան, բայց միանշանակ ընդունված չի ձգողականությունը, հարցն էլ այդ է։ Համեմատիր, օրինակ, ՀՀ ԳԱԱ գրադարանում գրավիտացիա, ձգողականություն, ձգողություն բառերով որոնումների արդյունքները։ Քննարկումներից խուսափել չենք կարող, հասկանում եմ, որ ձեզնից էլ եմ ժամանակ խլում, բայց վաղ թե ուշ երկիմաստ տերմինները դնելու ենք քննարկման։ --Albero (քննարկում) 20:05, 25 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Երևույթը առնվազն երկու տարբերակ ունի (տիեզերական ձգողություն, գրավիտացիա) մենք, համենայն դեպս դեռ, չենք կարող տարբերակներից միայն մեկը օգտագործել, այդ պատճառով առաջարկում եմ հիմնական հոդվածը վերանվանել «տիեզերական ձգողություն» իսկ կատեգորիան գրավիտացիա--ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:42, 27 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Գրավիտացիան բնության չորս հիմնարար ուժերից է, Աշոտ, իսկ «տիեզերական ձգողություն» հասկացությունը հիմնականում ընկալվում է որպես Նյուտոնի դասական ձգողության տեսություն։ Գրավիտացիոն փոխազդոցությունը նկարագրվում է դասական՝ նյուտոնյան մեխանիկայում (այդ դեպքում տիեզերական ձգողություն անունով է հայտնի), քվանտային մոտեցմամբ (Քվանտային գրավիտացիա), հարաբերականության տեսության մեջ (Հարաբերականության ընդհանուր տեսություն)։ Գրավիտացիա բառը բոլոր առումներով առաջնային է։ Իսկ Տիեզերական ձգողություն հոդվածի մասին կարող ես նայել նաև այս քննարկումը։
Այս բոլոր պատճառներից ելնելով կարծում եմ, որ գրավիտացիայի մասին հիմնական հոդվածը՝ Ձգողականությունը, կարող է և վերնագիր ունենալ հայերեն թարգմանությունը, բայց կատեգորիան ճիշտ կլինի գրավիտացիա անունով լինի։ --Albero (քննարկում) 08:29, 28 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
  համաձայն եմ--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:58, 28 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Եղավ, աստիճանաբար տեղափոխենք ուրեմն ։) --Albero (քննարկում) 18:11, 28 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել

Տեղափոխված է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 18:40, 28 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ, Աշոտ ջան ։) --Albero (քննարկում) 19:52, 28 Ապրիլի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Գրավիտացիա" page.