Կատարի՛ր մեզ հետ, կատարի՛ր մեզ պես, կատարի՛ր մեզնից լավ

հեռուստահաղորդում

Կատարի՛ր մեզ հետ, կատարի՛ր մեզ պես, կատարի՛ր մեզնից լավ (գերմ.՝ Mach mit, Mach’s nach, Mach’s besser), Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Deutscher Fernsehfunk հեռուստաընկերության մեկ ժամ տևողությամբ մանկական հաղորդում էր։ Հեռարձակվել է 1964-1991 թվականներին, ամիսը մեկ անգամ, կիրակի օրերին՝ առավոտյան ժամը 10:00-ին։ Հաղորդման հովանավորը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Օլիմպիական կոմիտեն էր։ Հեռարձակվել է 333 հաղորդում[1].

Կատարի՛ր մեզ հետ, կատարի՛ր մեզ պես, կատարի՛ր մեզնից լավ
Mach mit, Mach’s nach, Mach’s besser
Տեսակհեռուստահաղորդում
Ժանրմանկական հաղորդում
ՌեժիսորՌեյներ Վոլ
ՆերկայացնողԱդոլֆ Գերհարդ
Արտադրող երկիր Արևելյան Գերմանիա
Լեզու(ներ)գերմաներեն
Հեռարձակում
Սկզբնական եթեր19641990
IMDbID 2362387

Հաղորդումը վարում էր՝ գերմանացի թեթևատլետ Ադոլֆ Գերհարդը, բեմական անունը Ադի[2], և նրա օգնականները։

Հեռուստամրցույթին մասնակցում էին ԳԴՀ տարբեր քաղաքի դպրոցների հավաքական թիմեր։ Մրցույթը ներառում էր արգելքների հաղթահարում, թռիչք, գնդակով տարբեր խաղեր։ Սպորտային խաղերից բացի ներառված էին առաջարկված մի քանի պատասխաններից ճիշտը ընտրելու մրցույթ-վիկտորինաներ և ճանապարհային երթևեկության կանոնների գիտելիքների ստուգում (ցուցադրվում էր հաղորդավարի տեղաշարժը քաղաքի փողոցներով և մասնակիցները պետք է թվարկեին նրա կատարած սխալները)։ Մրցույթն ավարտվում էր ավանդական էստաֆետաով։ Մրցույթի նպատակաը դպրոցականների շրջանում սպորտը պրոպագանդելն էր։

Խաղերի շարքը կազմակերպված էր որպես տուրնիր։ Հաղթող խումբը մեկ աստիճան վերև էր բարձրանում։ Երկու տարին մեկ որոշվում էր հաղթող թիմը, որը ԳԴՀ Ազգային օլիմպիական կոմիտեի կոչով գավաթ էր ստանում։ Ժյուրիի կազմում հայտնի մարզիկներ էին և ԳԴՀ Ազգային օլիմպիական կոմիտեի անդամներ։ Հեռուստախաղի արդյունքում մոտ 20 մարզիկ է բացահայտվել, որոնք հետագայում աշխարհի չեմպիոններ են դարձել[1]։

1970-ական թվականներին և 1980-ականների առաջին կեսին հաղորդումը համաժամանակյա ռուսերեն թարգմանությամբ ցուցադրվել է ԽՍՀՄ կենտրոնական հռուստատեսությամբ։ Բեռլինի պատի անկումից հետո մրցույթը անց է կացվել սահմանակից քաղաքների թիմերի միջև։ ԳԴՀ հեռուստատեսության 1991 թվականի դեկտեմբերի 31-ին փակվելուց հետո, արևմտյան հեռուստաալիքները գտել են, որ մանկական ծրագրերը գրեթե պահանջարկ չունեն և հաղորդումը փակվել է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 MDR.DE (2011 թ․ հունիսի 28). «Adi — Der Sportlehrer der Nation» (գերմաներեն). www.mdr.de. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  2. «Mach mit — oder geh nach drüben!». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել