Կատապան, կատեպան (հունարեն՝ χατελάνω, - քաղաքապետ, գլխավոր), բյուզանդական կայսրերի կուսակալ, զավթած երկրի կառավարիչ։ Անի քաղաքը գրավելուց հետո բյուզանդական մագիստրոսները (կառավարիչները) երբեմն կոչվում էին կատապան։ Ավելի ուշ ստացել է «այգեպան» իմաստը և օգտագործվել նաև կատեպան, կատպան ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 286