Կառլո Ձենո
Կառլո Ձենո (կամ Ձեն, 1333, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն - մայիսի 8, 1418, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), իտալացի ծովակալ Վենետիկից։ Հերոսացել է Չիոգիայի ճակատամարտի ժամանակ, որտեղ Իտալիան մարտնչում էր Ջենովայի հանրապետության դեմ։
Կառլո Ձենո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1333 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | մայիսի 8, 1418 |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սպա |
Ծնողներ | հայր՝ Pietro Zeno? |
![]() |
Գործունեություն
խմբագրելՁենոն սովորել է Պադուայում։ Նվիրված է եղել հոգևորականի իր գործին՝ թողնելով կանանց և հաճելի կյանքը։ Չորսից հինգ տարի անց նա բավարար գումար չունենալու պատճառով վերադառնում է իր ծննդավայր՝ Վենետիկ, որտեղ միանում է վարձկանների խմբի[1]։
Այդ ժամանակ Պատրասը ենթարկվել էր հարձակման թուրքերի կողմից։ Ձենոն կռվում էր թուրքերի դեմ, սակայն նա սպանում է քրիստոնյա ասպետի, որի հետ նա վեճ էր ունեցել։ Այս ամենից հետո նա հեռանում է Կենստանդնուպոլիս, որտեղ նա ամուսնանում է, և ապրում որպես վաճառական։ Երբ Գենոական պետության հարձակման ժամանակ Ձենոն գտնվում էր Թենեդոսում։ Որպես ծովակալ նա գլխավորում է 18 մակույկ ունեցող նավը[1]։
Ձենոյից երկար ժամանակ է պահանջվում Վենետիկ վերադառնալու համար, քանի որ 14-րդ դարի պայմանները հետաձգում էին նրա վերադարձը։ Նա վերադառնում է Վենետիկ ճիշտ ժամանակին՝ 1380 թվականի հունվարի 1-ին, երբ արդեն սկսվել էր Չիոգիայի ճակատամարտը։ Այն վերջանում է 1380 թվականի հունիսին, Վենետիկի հաղթանակով[1]։
1400 թվականին նա առաջադրվել էր որպես դքսության պաշտոնակատար, սակայն նրա փոխարեն ընտրվում է Միքայել Ստենոն։ 1403 թվականի հոկտեմբերին նա կրկին հաղթում է գենոացիներին Մոդոյի ճակատամարտում, այս անգամ արդեն որպես ծովի գլխավոր գեներալ։ 1405 թվականին Ձենոյի մասնակցությամբ վենետիկցիները տապալում են իշխող Քարարա ընտանիքին։ Այս հարձակման ժամանակ 72-ամյա Ձենոն հերոսաբար լողալով անցնում է գետը, որը մինչև պարանոց էր հասնում։ Բայց Վենետիկ վերադառնալուց հետո նա ապշած էր, քանի որ վենետիկյան բյուրոկրատիան պարզում է հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Ձենոյի հաշվին գրանցված գումարների առկայությունը։ Դավաճանության մեջ մեղադրվելով Ձենոն դատապարտվում է ազատազրկման։ Մեկ տարի բանտում անցկացնելուց հետո նա հեռանում է դեպի Միջագետք,որտեղ կրկին ամուսնանում է։ Վենետիկ նա վերադառնում է ծերացած և տկարացած,և մահանում այնտեղ 1418 թվականին,երբ արդեն 85 տարեկան էր։ Նրա թաղումը կատարվել է շատ մեծ շուքով, բազմաթիվ նվիրված մարդկանց մասնակցությամբ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «ZENO, Carlo in "Enciclopedia Italiana" – Treccani». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Ձենո» հոդվածին։ |