Կառլի և Էմիլյայի հուշարձան
Կառլի և Էմիլյայի հուշարձան (ռուս.՝ Памятник Карлу и Эмилии, Սիրահարների հուշարձան, ռուս.՝ Памятник влюблённым), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Բուտլերովի փողոցում (թիվ 22), որը տեղադրվել էր համայնքային խորհրդի նախաձեռնությամբ միջբակային պուրակում 2007 թվականի հոկտեմբերի 14-ին[1]։ Քաղաքի պատմության ընթացքում սիրահարների առաջին հուշարձանն էր։ Հեղինակն էր Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ քանդակագործ Մատվեյ Վայնմանը[1]։ 2015 թվականի վերջում հուշարձանը ապամոնտաժել են վանդալները[2]։
Կառլի և Էմիլյայի հուշարձան | |
---|---|
Կառլի և Էմիլյայի հուշարձանը 2013 թվականին | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Ապամոնտաժված |
Հուշարձանը
խմբագրելՔարե և բրոնզե հուշարձանը խորհրդանշում է սերը։ Քանդակագործական հորինվածքը պատկերում է մեկ հովանոցի տակ կանգնած երիտասարդի և աղջկա[3]։ Կառլի և Էմիլյայի հուշարձան այս քանդակը կոչել են ոչ պաշտոնապես[4]։
Քանդակը պատրաստվել էր Սանկտ Պետերբուրգի քանդակների կոմբինատում[1]։
Հուշարձանը մի քանի անգամ ենթարկվել է վանդալների հարձակմանը։ Սկզբում նրանք գողացել են սիրահարների հովանոցը, իսկ 2015 թվականի վերջում հուշարձանն ամբողջովին ապամոնտաժվել է[5]։
Պատմություն
խմբագրելՀուշարձանը հավերժացրել է հին ու հայտնի սանկտպետերբուրգյան պատմությունը տեղացի Ռոմեոյի և Ջուլիետի` գերմանական ավանի բնակիչներ Կառլի և Էմիլյայի մասին, որոնք, ինչպես ասում է ժողովրդական ավանդությունը, սիրել են միմյանց իրենց ծնողների կամքին հակառակ, և նրանցից չստանալով ամուսնանալու համաձայնությունը` ինքնասպան են եղել` ջրահեղձ լինելով[6][7]։
Հեղինակը` քանդակագործ Մատվեյ Վայնմանը պատմել է լրագրողներին. «Այնպիսի քանդակ ես վաղուց էի ցանկանում ստեղծել։ Ես ստեղծել եմ հենց պիտերցի սիրահարների` երիտասարդի և աղջկա հովանոցի տակ։ Հուշարձանը պատրաստված է արհեստական քարից, ուստի բավական հեշտ ավար է վանդալների համար։ Բայց հավատանք մարդկային ազնվությանն ու բարությանը»[8]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Собств. корр. На Гражданке появится памятник влюблённым // www.fontanka.ru. — 2007. — 12 окт.
- ↑ «Памятник влюбленным в Петербурге».
- ↑ Двое под зонтом
- ↑ Ахметджанова К. На Тихорецком открыли памятник петербургским Ромео и Джульетте // Комсомольская правда. — 2012. — 27 авг.
- ↑ «Памятник влюбленным».
- ↑ Собств. корр. В Петербурге открыли памятник влюбленным Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // www.annews.ru. — 2007. — 16 окт.
- ↑ См. также Успенский, Лев Васильевич Имени Бармалея? // Записки старого петербуржца. — Ленинград: Лениздат, 1970.
- ↑ Ефимова Т. Влюблённые поселились на Гражданке Արխիվացված 2018-04-23 Wayback Machine // Смена. — 2007. — 15 окт.