Կառավարման զարգացման դպրոցներ

Կառավարման տեսության զարգացման դպրոցները գիտության ձևավորման կարևոր նախադրյալ էին կրթության բուռն զարգացումը, աշխատողների ընդհանուր կրթական մակարդակի բարձրացումը։ ԱՄՆ-ում 1880-ական թվականների սկզբից համալսարաններին կից բացվեցին գործարարության առաջին դպրոցները, որոնք բացառիկ նշանակություն ունեցան կառավարիչների նոր սերունդների պատրաստման գործում։

Գիտական կառավարման դպրոց խմբագրել

Այս դպրոցի ձևավորման սկիզբը թվագրվում է 19-րդ դարի 80-ական թվականների վերջով, կապված է Ֆրեդերիկ Թեյլորի (1856-1915 թվականներին) գործունեության հետ, այնպես որ «գիտական կառավարում» անվանմանը զուգահեռ (այդ անվանումը վերջնականապես ամրագրվել է 1910 թվականին), դպրոցն իրավամբ կոչվում է նաև «Թեյլորի համակարգ» կամ պարզապես՝ թեյլորիզմ։ Դպրոցի զարգացման գործում մեծ ներդրումներ են ունեցել նաև՝ Թեյլորի ժամանակակիցները, ինչպես նաև համագործակցող նույն հունով ընթացող գիտնակաների մի ամբողջ խումբ։ Առավել նշանավոր են եղել Ռոբինսոն Թաունը (1844-1949), Հենրի Գանտը (1861-1991), Հարինգոն Էմերսոնը (1853-1931), Կարլ Բարտը (1860-1939) և այլք։ Մեծ ներդրում է ունեցել դպրոցի զարգացման համար նաև Հենրի Ֆորդը (1863-1947), որը ոներ նար «Իմ կյանքը, իմ նվաճումները» աշխատությունը, որը լույս է տեսել 1928 թվականին։ Գիտական կառավարման դպրոցի սկզբունքների հետևողական կիրառումը բացառիկ կարևորություն տվեց երկու նորամուծությունների ստանդարտացման և պլանավորման։ Ստանդարտացում շատ վաղուց էր հայտնի մարդկությանը և լայնորեն կիրառվում էր, օրինակ, մանուֆակտուրային արտադրության մեջ։ Գիտական կառավարման դպրոցին հատուկ են համակարգի սկզբունքների հետևյալ հիմնադրույթները՝

  • աշխատավարձի վճարում մարդուն, այլ ոչ՝ նրա զբաղեցրած աշխատատեղին
  • վճարաչափերը պետք է հենվեն ստույգ գիտելիքի, այլ ոչ թե գուշակությունների վրա
  • միօրինակ և արդարացի վճարաչափերի սահմանման շնորհիվ ապրանքներն ավելի էժան են արտադրվում
  • հատկապես արդյունավետ է այն պարգևատրման խթանող դերը։

Վարչական դպրոց խմբագրել

Կառավարման «վարչական» կամ «դասական» դպրոցը, որ տեսական մտքի զարգացման մեջ հատկապես առանձնանում է 20-րդ դարի առաջին կեսին, առնչվում է հիմնականում ֆրանսիացի ինժեներ, արդյունաբերող, կառավարման տեսաբան Անրի Ֆայոլի (1841-1925) գործունեությանը։ «Գիտական» և «վարչական» դպրոցները համեմատելիս, տարածված մի փոխաբերություն է գործածվում, թե Ֆ. Թեյլորը կազմակերպության կառավարման իր համակարգն ստեղծում էր «ներքևից», իսկ Ա. Ֆայլորը՝ «վերևից»։ Ֆայոլը իր ուշադրությունը կենտրոնացրել է հատկապես վարչական գործողությունների խմբի վրա, առանձնացնելով կառավարման հետևյալ հիմնական գործառնությունները՝ կանխատեսում, կազմակերպում, տնօրինում, համաձայնեցում և վերահսկում։ Վարչական դպրոցի էական տարբերություններից մեկը գիտական դպրոցից այն է, որ կառավարման գործառույթի մասնատման փոխարեն այստեղ պարտադիր է արգադրության և ղեկավարման միասնականությունը (որն ընդգրկված է Ֆայոլի 14 սկզբունքների շարքում) «մեկ ղեկավար և միասնական պլան՝ ընդհանուր նպատակ հետապնդող գործողությունների համախմբի համար»։

Մարդկային հարաբերությունների և վարքաբանական գիտությունների դպրոց խմբագրել

Այս դպրոցն էլ է դասվում կառավարման դասական դպրոցների շարքը։ Համեմատելով դասական և վարչական դպրոցների հետ, որոնք ինքնուրույն են ձևավորվել և գործել, «մարդկային հարաբերությունների» դպրոցի կենսագրությունը ածանցյալ է, ծագել է «գիտական» կառավարման դպրոցի հիմնադրույթների գործնական ներդրման ընթացքում արձանագրված հակասությունների շնորհիվ։ Այս դպրոցի հիմնական աշխատությունը՝ «Հոգեբանությունը և արդյունաբերության արդյունավետությունը» (1912 թվականին), նվիրված է մասնագիտական պիտանիության թեստերի կիրառությանը և գնահատվում է որպես հոգետեխնիկայի ձևավորման հիմնաքար։ Առանձնացվում են այս դպրոցի հետևյալ դրույթները՝

  • մարդու աշխատանքային վարքը հնարավոր չէ ո՛չ լիովին ըմբռնել, ո՛չ էլ լիարժեքորեն կառավարել, եթե սահմանափակվենք «տնտեսական մարդու» հայեցակարգով,
  • մարդը նախևառաջ սոցիալական էակ է և կողմնորոշված է խմբային վարքագծի չափանմուշներին,
  • աշխատանքային խումբը ոչ թե մեկուսացված անհատապաշտների խառնակույտ է, այլ բարդ սոցիալական միկրոաշխարհ,
  • խմբային գործոնները կարող են ավելի վճռորոշ լինել՝ որպես անձի վարքի կարգավորիչ, քան տնտեսական գործոնները։

Այս դպրոցի ջանքերով էր, որ հոգեբանությունն ու սոցիոլոգիան մտան արտադրական կյանք, լծվեցին կազմակերպությունների կառավարման բազմատեսակ խնդիրների լուծմանը։

Քանակական մոտեցում խմբագրել

Կառավարչական մտքի մյուս հիմնական ուղղությունը «քանակական մոտեցումն» է. այս նկարագրական անվանումն արդեն մատնացույց է անում մոտեցման էությունը, այն է՝ քանակական վերլուծության ու կանխատեսման զանազան մեթոդների գործադրումը կառավարման խնդիրների տեսական լուսաբանման և գործնական լուծման ընթացքում։ Քանակական մոտեցումը ընդլայնում է նաև կառավարչական մտքի հորիզոնները, հնարավորություն է ընձեռում ավելի խորն ըմբռնել կառավարման օբյեկտի էությունը, ներքին կառուցվածքը, ամեն մի օղակի առանձնահատկությունները, քանի որ ենթադրությունների ու կռահումների փոխարեն ամեն մի իմացություն, գաղափար, առաջարկություն ճշգրտվում է տարբեր մոդելներով, բազում փոփոխականներով, բազմատեսակ փորձարկումներով։ Քանակական մոտեցումը լայնորեն կիրառվում է հատկապես կանխատեսման ու ռազմավարական պլանավորման, կազմակերպություններում տեղեկատվական հոսքերի մշակման և կարգավորման, կառավարչական որոշումներ կայացնելու և նմանատիպ այլ գործընթացներում։

Գրականություն խմբագրել

Սուվարյան Յու.Մ. - Մենեջմենթ-2002