Կապույտ մզկիթ (Թավրիզ)

մզկիթ

Թավրիզի կապույտ մզկիթ (պարս مسجد کبود‎ (Masjed-e Kabud)), հայտնի պատմական մզկիթ է Իրանի Թավրիզ քաղաքում։ Մզկիթն ու մի քանի այլ հասարակական շինություններ կառուցվել են 1465 թվականին՝ Շահ Ջահանի հրամանով, ով ղեկավարում էր Կարա-Կոյունլուների պետությունը։ Մզկիթն ամբողջությամբ պատված է եղել կապույտ խճանկարով։

Կապույտ մզկիթ
Տեսակմզկիթ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1]
ՎարչատարածքԹավրիզ
Հիմնվել է1465
Ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Մզկիթը կառուցվել է Շահ Ջահանի հրամանով, ով ղեկավարում էր Կարա-Կոյունլուների պետությունը ։ Որոշ աղբյուրների համաձայն, Շահ Ջահանը սպանվել է Ուզուն Հասանի կողմից և թաղվել մզկիթի տարածքում։ Նույն աղբյուրներում նշված է նաև, որ մզկիթի տարածքում գտնվող երկրորդ դամբարանը պատկանում է Շահ Ջահանի կնոջը։ Շահի դամբարանը կառուցվել է մզկիթի հարավային մասում և ամբողջությամբ մարմարից է։ Քարերի վրա արված են փորագրություններ Ղուրանի այաներից։ Մադամ Ժան Դիալաֆուան, ով եղել է ֆրանսիացի հնագետ, Ֆրանսիայի կառավարության կողմից, հնէաբանական աշխատանքներ իրականացնելու համար այցելել է Իրան, այդ թվում նաև Թավրիզի կապույտ մզկիթ։ Ավելի ուշ, մզկիթի մասին գրքում, նա այն անվանել է "Թավրիզի կապույտ մզկիթ" "le mosque blue due Tauris ":

Երկրաշարժ և վերանորոգում

խմբագրել
 

1779 թ երկրաշարժի ժամանակ մզկիթը լուրջ վնասվել է և դրանից մնացել է միայն մուտքը[2]։ Երկրաշարժի հետևանքով փլվել են մզկիթի գմբեթները։ Մզկիթի ավերակները առանց վերականգնվելու մնացել են 150 տարի։ Վերակառուցումը սկսվել է 1973 թ` Իրանի Մշակույթի նախարարության վերահսկողությամբ և շարունակվում է մինչ օրս։ 1976 թ հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեցին և իրականացվեցին հիմնական փոքր գմբեթի վերականգման աշխատանքները` Մոհամմադ Ռեզա Մեհմանարիի նախագծով։ Մզկիթի ներքին ու արտաքին սալիկապատման աշխատանքները շարունակվում են մինչ օրս։

Ճարտարապետություն և սալիկապատում

խմբագրել
 

Թավրիզի Կապույտ մզկիթն իր յուրահատուկ սալիկապատմամբ և յուրահատուկ նաշխերով ու հատկապես օգտագործված լաջվարդ գույնով, հռչակված է որպես Իսլամի Փիրուզա։ Ճարտարապետական կառույցն ազերիական է։ Մզկիթի կառույցը քառակուսի է։ Մզկիթում եղել են ջրավազան և կրոնական դասարաններ։ Բացի այդ, մզկիթն ունեցել է սենյակներ` ապաստարան փնտրողների համար։

Մզկիթի հիմնական կառույցը աղյուսային է։ Ունի յոթ փոքր գմբեթներ։ Գմբեթները ծածկել են հիմնական հրապարակի արևելյան ու արևմտյան շաբեսթանների տանիքները և մզկիթի մուտքը։ Շաբեսթանները փոքրիկ սենյակներ են, որտեղ ժամանակին եղել են կացարաններ։ Հատկանշական է, որ մզկիթի գմբեթների կառուցապատման մեջ չի օգտագործվել երկաթբետոնե հիմք։ Դա պատճառ է դարձել, որ գմբեթների վերանորոգումը շատ դժվար լինի։ Մզկիթի հիմնական շինությունը տեղակաված է մեծ հրապարակի վրա, որը քառակուսի է։ Մզկիթը մոառռաղ սալիպատկման տեխնիկայի և բազմերանգ սալիկի ու աղյուսի համադրության արդյունքում հռչակվել է որպես Իսլամի Փիրուզա։ Մզկիթի ամենատեսարժան մասերից է առաստաղը, որում օգտագործվել են ոսկի ու լաջվարդ։ Այն եզակի է իր տեսակի մեջ։ Մզկիթի կառուցապատման համար օգտագործված սալիկների վրա գրություններն արված են Քուֆի և Սոլս տեսակի ձեռագրերով։ Դրանցից կարելի է հասկանալ, որ այս վայրը եղել է Ջահան Շահի հաղթանակները նշելու վայրը։ Մզկիթի պատին ամրացված արձանագրության վրա գրված է Նեյմաթոլլա Բեն Մոհամմադ Ալ Բաբաի անունը, ով եղել է մզկիթի գեղանկարների հեղինակը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ մզկիթ (Թավրիզ)» հոդվածին։