Կապույտ լուսին (անգլ.՝ Blue Moon), աստղագիտական եզր է մեկ օրացուցային ամսվա մեջ երկրորդ անգամ լիալուսնի երևալը բնորոշելու համար։ Հազվագյուտ երևույթ է։ Դիտվում է միջինը 2,7154 տարին մեկ։ Տարբեր երկրներում, տարբեր ժամանակ կոչվել է յուրովի։

Լիալուսին

Անվանումը խմբագրել

Անվանումը կապված չէ Լուսնի գունավորման հետ, այլ անգլերեն «Once in a Blue Moon» դարձվածքից է։ Այն թարգմանվում է «Մի անգամ կապույտ լուսնի ժամանակ» և հավասարազոր է հայկական «էշի զատկին» արտահայտությանը, նշանակում է անհնարին կամ խիստ հազվագյուտ երևույթ։

Կապույտ լուսնի հայտնվելու աղյուսակ խմբագրել

Հավելյալ տասներեքերորդ լիալուսինը հիմնականում հայտնվում է 31 օր ունեցող ամիսներում[1]։

Տարի Լիալուսին Կապույտ լուսին
2012 օգոստոսի 2 օգոստոսի 31
2015 հուլիսի 2 հուլիսի 31
2018 հունվարի 2 հունվարի 31
2018 մարտի 2 մարտի 31
2020 հոկտեմբերի 1 հոկտեմբերի 31

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Giesen, Jurgen. «Blue moon» (անգլերեն). Physik und Astromonie. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 15-ին.