Կապովի քարանձավ (նաև Շուլգան-Տաշ, բաշկիրերեն՝ Шүлгәнташ), կարստային քարանձավ Ուրալի հարավում՝ Բաշկիրական Հանրապետությունում՝ Բելայա գետի աջ ափին։ Գոյացել է կրաքարերի և դոլոմիտների մեջ։ Միջանցքներն ու գրոտները տեղադրված են երկու հարկով։

Կարպովի քարանձավի մուտքը

Ընդհանուր երկարությունը ավելի քան 2 կմ է։ Պատերին կան մամոնտների, ռնգեղջյուրների, ձիերի ուշ պալեոլիթյան պատկերներ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
 
Կարպովի քարանձավի պատկերներ