Կապի թանգարան (Երևան)
Կապի թանգարան, կապի առաջին թանգարանը Հայաստանում, հիմնադրվել է 2012 թվականին։
Կապի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Ազատության պողոտա 24/1 |
Հիմնադրվել է | 2012 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԿապի թանգարանը հիմնադրվել է 2012 թվականին։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Անդրանիկ Ալեքսանյանը, «ՎիմպելԿոմ» ընկերության ղեկավարությունը ի դեմս ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկիի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի, ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Առևտրաարդյունաբերական պալատի և տեղեկատվական տեխնոլոգիաները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ։
Ցուցադրություն
խմբագրելԿապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև Հայաստանում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրման մասին[1]։
Հասցե
խմբագրելԹանգարանը գտնվում է Երևանում, Ազատության պողոտայի 24/1 հասցեում։