Կապիտուլարներ
Կապիտուլարներ (ուշ լատիներեն՝ capitularia, լատին․՝ capitula - գլուխ), Կարոլինգների դինաստիայի թագավորների օրենքներն ու կարգադրությունները։ Կարգավորել են զավթած հոդերի կառավարման, առևտրական տուրքերի գանձման և այլ հարցեր։
Կապիտուլարներում մեծ տեղ է հատկացվել գյուղացիների ֆեոդալական կախվածության օրինականացմանը։ Կարևոր պատմական աղբյուր է «Կապիտուլար կալվածքների մասին» («Capitulare de villis») Կարլոս Մեծի հրահանգը (հրատարակչություն մոտ 800 թվականին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 264)։ |