Կապիլանո համալսարան (անգլ.՝ Capilano University), գտնվում է Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Նորթ Վանկուվեր քաղաքում։ Համալսարանի 6 ֆակուլտետներում (բիզնես և պրոֆեսիոնալության, կիրառական արվեստի, առողջապահության և կրթության, հումանիտար գիտություններ և լրագրողներ, գիտություն և տեխնելոգիաներ, տուրիզմ և outdoor recreation) սովորում են գրեթե 7000 ուսանող[5][6]։ Բացի Վանկուվերի արվարձանի կամպուսից, կան ևս 2 համալսարանական քաղաքներ՝ Սանշայ-Քոասթ և Սկուոմիշ։

Կապիլանո համալսարան
Изображение логотипа
Տեսակuniversity in British Columbia? և հասարակական համալսարան
Հիմնադրված է1968
Անվանված էJoe Capilano?
ԱնդամակցությունUniversities Canada?[1], Colleges and Institutes Canada?[2][3] և Canadian Research Knowledge Network?[4]
Երկիր Կանադա
ՏեղագրությունNorth Vancouver?, Sechelt? և Squamish?
Կայքcapilanou.ca(անգլ.)
 Capilano University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կապիլանո քոլեջը ստեղծվել է 1968 թվականին Նորթ Վանկուվերում, Վեստ Վանկուվերում և Հովե Սաունդում անցկացված հանրաքվեի արդյունքում, որն որոշում է, որ Նորթ-Շորեում անհրաժեշտ է քոլեջ ստեղծել[7]։ Պարապունքները անցկանցվում էին միջնակարգ դպրոցի շենքում, առաջին ընդունելությամբ պարապում էին 784 ուսանող[6]։

1973 թվականին բացվեցին կամպուսներ Նորթ Վանկուվերում և Սկոումիշում, իսկ 1977 թվականին նրան ավելացավ Սանշայ-Քոասթի կամպուսը[6]։

2002 թվականին քոլեջը սկսում է հավաքագրումը թույլ տալով մարզային քոլեջներին շնորհել աստիճաններ։ Արդեն հաջորդ տարի հավաքագրումը հաջողությամբ պսակվեց՝ թույլ տալով քոլեջին շնորհել երաժշտական թերապիայի, ջազային ուսուցման, բիզնեսի կառավարման և զբոսաշրջության կառավարման աստիճաններ[7]։

2008 թվականի ապրիլի 25-ին Բրիտանական Կոլումբիայի կառավարությունը փոխել է կարգավիճակը և անվանումը՝ Կապիլանո քոլեջից դառնալով Կապիլանո համալսարան[6]։

Ուսանողական պրոֆիլ խմբագրել

2009 թվականի գարնան տվյալներով՝ համալսարանում սովորել է 7 036 ուսանող, այդ թվում՝ նախապատրաստական ծրագրերով զբաղվողները։ Համալսարանի ուսանողների 39 %-ը, Նորթ-Շորեի բնակիչներ են, ևս 25 %-ը՝ Վանկուվերից և Բերնաբիից[6]։ Համալսարանում այլ երկրներից սովորում է գրեթե 600 ուսանող[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  2. https://www.collegesinstitutes.ca/members/capilano-university/
  3. https://web.archive.org/web/20240503094806/https://www.collegesinstitutes.ca/colleges-and-institutes-in-your-community/our-members/
  4. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  5. «Programs & Courses» (անգլերեն). Университет Капилано. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «About Capilano University» (անգլերեն). Университет Капилано. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  7. 7,0 7,1 «Pivotal Moments» (անգլերեն). Университет Капилано. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  8. «Student Enrolment Statistics» (անգլերեն). Университет Капилано. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել