Կապերի հակազդումներ
Կապերի հակազդումներ, մեխանիկական համակարգին կիրառված կապերը իրագործող մարմինների ազդեցությունն այդ համակարգի կետերի վրա։ Ի տարբերություն ակտիվ ուժերի, կապերի հակազդումները նախապես անհայտ մեծություններ են. դրանք կախված են ոչ միայն կապերի տեսակներից, այլև համակարգի վրա ազդող ակտիվ ուժերից, իսկ շարժման դեպքում՝ նաև համակարգի շարժման օրենքից, և որոշվում են մեխանիկայի համապատասխան խնդիրները լուծելով։ Կապերի հակազդումների ուղղությունները որոշ դեպքերում որոշվում են կապերի տեսակով։ Այսպես, եթե առկա կապերի հետևանքով համակարգի կետը միշտ պահվում է տրված ողորկ (շփումից զուրկ) մակերևույթի վրա, ապա կապի հակազդումն ուղղված է այդ մակերեույթի նորմալով։ Ողորկ գլանային հոդակավույթի դեպքում կապերի հակազդումներն ունեն երկու բաղադրիչ՝ նորմալ և շոշափող, վերջինս կոչվում է շփման ուժ։
Տես նաև
խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 251)։ |