Կապարի համը (գիրք)

գրական ստեղծագործություն

«Կապարի համը» (լատիշ․՝ Svina garša), լատվիացի գրող Մարիս Բերզինշի վեպը։ Հեղինակն այն գրել է 2015 թվականին[1]։ Վեպը 2016 թվականին բեմադրվել է Լատվիայի ազգային թատրոնում[2]։ Այն լայն արձագանք ստացել Լատվիայի ընթերցողների շրջանում։

Կապարի համը
ՀեղինակՄարիս Բերզինշ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Երկիր Լատվիա
Հրատարակման տարեթիվ2015

2023 թվականին Նաիրա Խաչատրյանի թարգմանությամբ գիրքը «Newmag հրատարակչությունում» հրատարակչությունում հրատարակվել է հայերեն[3]։

Սյուժե խմբագրել

Գրքում նկարագրվող իրադարձությունները տեղի են ունեցել Լատվիայում՝ 1939-1941 թվականներին[4]։

Վեպի գլխավոր հերոսը Ռիգայի արվարձանում բնակվող Մատիս անունով մի երիտասարդ է։ Նա իր եսը գտնելու փնտրտուքի մեջ է այնպիսի խառնակ ժամանակներում, որ համընկնում են Երկրորդ աշխարհամարտին, Հոլոքոստին, քաղաքական ցնցումներին։ Նա փորձում է գլուխ հանել իր ապագայից, կանանց հետ ունեցած բարդ փոխհարաբերություններից ու առհասարակ իր կյանքից։

Վեպում երկրի ու ամբողջ աշխարհի համար ճակատագրական իրադարձությունները զարգանում են երիտասարդ, շարքային լատվիացու՝ կյանքի նկատմամբ ունեցած պատկերացումներով։ Մատիսը հայտնվում է պատմության պտտահողմ՝ ձգտելով և մաքառելով պարզապես ապրել, աշխատել ու սիրել։

 

— Բոլորիս սպանելու են։ Բոլորի՛ս։
— Չէ՛, հնարավոր չէ։ Դու պատկերացնո՞ւմ ես, թե այստեղ քանիսն ենք. երեսուն հազար։ Կարող են հարյուր կամ մի քանի հարյուր հոգու սպանել, եթե լրիվ խելքները թռցնեն, բայց ոչ այսքան շատ։
— Կարող են, կարող են։ Օսմանները Մուշում միանգամից հինգ հազար հայ են այրել։
— Ո՞վ է հիմա հիշում հայերին...
— Ե՛ս եմ հիշում։
— Չգիտեմ, թե ոնց է եղել Մուշում, բայց չեմ հավատում, որ մեզ կայրեն։ Եվ որտե՞ղ։ Ռիգայում այդպիսի տեղ չկա, և դա շատ բարդ գործ է։

- Հատված վեպից։
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Svina garša». www.gunasgramatas.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «Спектакль "Вкус свинца" в Латвийском Национальном театре».
  3. Կապարի համը
  4. «SVINA GARŠA». www.dgramata.lv. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել