Կաշարիի պատմության և գավառագիտության թանգարան
Կաշարիի պատմության և գավառագիտության թանգարան (ռուս.՝ Кашарский музей истории и краеведения), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Կաշարի սլոբոդայում։
Կաշարիի պատմության և գավառագիտության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կաշարի (Ռոստովի մարզ) |
Հիմնադրվել է | 1969 |
Կայք | muzeikashar.ucoz.ru |
Պատմություն
խմբագրելԹանգարանը բացվել է 1969 թվականի դեկտեմբերի 27-ին աշխատավորական պատգամավորների շրջանային խորհրդի որոշմամբ[1]։ Թանգարանի ստեղծման ու կայացման գործում սկզբնական փուլում մեծ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ Ա. Մ. Ռուդենկոն և Վ. Ա. Բիրյուլինը։ Արխիվում պահպանվել է պաստառ` շրջանային թանգարանի խորհրդի ուղերձով Կաշարսկի շրջանի քաղաքացիներին, որով կոչ էր արվում օգնել ցուցանմուշներ` փաստաթղթեր, լուսանկարներ, հինավուրց գրքեր, թերթեր, աշխատանքային գործիքներ, կենցաղային իրեր, հավաքելու գործին։
Ներկայումս թանգարանի հիմնական ֆոնդում կա 1169 պահպանվող միավոր։ Այնտեղ հավաքված են.
- Կաշարսկի շրջանի գյուղերի առաջացման պատմության գավառագիտական նյութեր
- շրջանի բնակիչների կենցաղային իրեր
- նյութեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին շրջանի բռնազավթման, պատերազմի մասնակիցների, Խորհրդային Միության հերոսների մասին
- նյութեր Հյուսիսային և Բալթիկ նավատորմների ծովակալ, Կաշարսկի շրջանում ծնված Ի. Մ. Կապիտանեցի մասին
- նյութեր քաղաքացիական պատերազմի մասին (Ֆ. Գ. Պոդտյոլկով, Մ. Վ. Կրիվոշլիկով)
- նյութեր գյուղատնտեսության, անասնաբուծության, կրթության, բժշկության աշխատավորների մասին
2009 թվականի ապրիլից թանգարանն ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության թանգարանների տվյալների միասնական բազայում։ 2009 թվականի մայիսի 9-ից թանգարանը գտնվում է նոր շենքում[2][3]։
2016 թվականին 22 թանգարանային առարկաներ ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության թանգարանային ֆոնդի ոչ պետական հատվածում[4]։
Տնօրեններ
խմբագրել- Վասիլի Վասիլչենկո (1979-1980)
- Գենադի Կուլեշով (1981-1986)
- Ալեքսանդր Ռուդենկո (1987-2001)
- Նադեժդա Գրիշկովա (2001-2002)
- Սերգեյ Սավոստիկով (2002-2009)
- Աննա Գորինա (2009 թվականից)
Հասցե
խմբագրելԹանգարանի հասցեն. ՌԴ, Ռոստովի մարզ, Կաշարսկի շրջան, Կաշարի սլոբոդա, Լենինի փողոց, տուն 62, Կաշարիի միջնակարգ դպրոցի քառահարկ շենքի առաջին հարկի հյուսիսային թևում[5]։ Մինչև 2009 թվականը գտնվել է հետևյալ հասցեով. Կոմսոմոլսկայա փողոց, տուն 43, զինկոմիսարիատի շենք։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Решение исполкома Кашарского района РО № 282 от 17 декабря 1969 года
- ↑ «27 декабря Кашарский муниципальный Музей истории и краеведения отметил 40-й день рождения». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «О районе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «О включении в состав негосударственной части Музейного фонда Российской Федерации музейных предметов, являющихся собственностью Муниципального образования «Кашарский район»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Реестр музеев Ростовской области