Կանեփը Հայաստանում, անօրինական է բոլոր օգտագործողների համար։

Հայաստանում արտադրվում է փոքր քանակությամբ որոշ կանեփ, հիմնականում տեղական սպառման համար։ Կանեփի որոշ տեղական տեսակներ աճում են Հայաստանում վայրի բնության մեջ, սակայն այդ ծաղիկների մեծ մասը ոչնչացվել է պետության կողմից[1]։ Հայաստանը նաև տարանցիկ ուղի է ծառայում Կենտրոնական Ասիայից եկող հաշիշի համար՝ ուղևորվելով Եվրոպա և Միացյալ Նահանգներ[2]։

Կանեփը և հաշիշը Հայաստանում թմրանյութերի ապօրինի օգտագործման մեծ մասն են կազմում։ Հայաստանում թմրանյութերի օգտագործումը դեռահասների շրջանում Եվրոպայի ամենացածր ցուցանիշն ունի (4-7 %)[3]։ Հայաստանում սպառումն ավելի տարածված է տղամարդկանց շրջանում[4]։ Կանեփի օգտագործումը 2009 թվականին ապաքրեականացվելուց հետո նրանք, որոնք պահման համար ձեռբակալվել են, ենթարկվում են մեծ տուգանքների և միջին տևողությամբ բանտարկության՝ մոտ երկու ամիս ժամկետով։

2019 թվականին լուրեր էին շրջանառվում, որ կանեփը Հայաստանում ապաքրեականացվելու է, սակայն Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ նման ծրագրեր դեռ չկան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United States Department of State
  2. Guy Arnold (2005 թ․ մարտի 29). International Drugs Trade. Routledge. էջեր 174–. ISBN 1-135-45516-3.
  3. Plant, Martin. Drug Nation: Patterns, Problems, Panics & Policies. Oxford University Press, 2011.
  4. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  5. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա. Արսեն Թորոսյան

Արտաքին հղումներ խմբագրել