Կանանց միջազգային թանգարան

Կանանց միջազգային թանգարան (անգլ.՝ International Museum of Women), թանգարան, որի կենտրոնը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։ Այն առցանց թանգարան է, որտեղ ներկայացված են կանանց խնդիրներ ամբողջ աշխարհից։ 2014 թվականի մարտից այն հանդիսանում է Կանանց Համաշխարհային Հիմնադրամի մաս[1][2]։

Կանանց միջազգային թանգարան
Տեսակթանգարան և virtual museum?
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո
Մասն էGlobal Fund for Women?
Հիմնադրվել է1985
Կայքimow.org(անգլ.)

Ստեղծում և ընդլայնում խմբագրել

Կանանց միջազգային թանգարանը հիմնադրվել է 1985 թվականին, որպես Կանանց ժառանգության թանգարան[3]։ Որպես Կանանց ժառանգության թանգարան, այն կազմակերպում էր ցուցահանդեսներ, հանրային ծրագրեր, գրքերի տոնավաճառներ, Կանանց պատմություն ամսագրի համար կրթական ռեսուրսներ[3]։ 1997 թվականին Bay Area-ի մի խումբ ուսուցիչներ նախաձեռնում են նվիրատվությունների միջոցով ավելի մեծ թանգարան կառուցել[3]։

1997 թվականից ընդլայնումից հետո իր նոր անվամբ Կանանց միջազգային թանգարանը կազմակերպել է ցուցահանդեսներ, հյուրընկալել հանրային համաժողովներ, մշակել ուսումնական ծրագիր դպրոցների համար։ 2009 թվականի հունիսի դրությամբ թանգարանը գոյություն ուներ որպես վիրտուալ թանգարան[4] A 2005 effort to build a 100,000-square-foot (9,300 մ2) facility for $120 million failed.[4]: 2014 թվականի մարտի 5-ին, Կանանց միջազգային թանգարանը միավորվել է Կանանց համաշխարհային հիմնադրամի հետ[1], և հիմա բնորոշվում է որպես դրա մաս[2]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Թանգարանում ներկայացված են մի քանի առցանց ցուցանմուշներ։ Ցուցանմուշներից մեկը՝ «Պատկերացնում ենք ինքներս մեզ» ցուցահանդեսը, արվեստի գործերի և գրքի ցուցահանդես է, որում նկարագրվում է, թե ինչպես են աշխարհի տարբեր երկրներից 20-ից 40 տարեկան կանայք սահմանում իրենց համապատասխան սերունդները. այս ցուցադրությունը 2006 թվականին որպես անթոլոգիա խմբագրվել ու տպագրվել է Նոր Աշխարհ գրադարանի կողմից[5]։ 2010 թվականին ստեղծված «Կանայք և համաշխարհային տնտեսությունը» ցուցադրությունը լուսաբանել է, թե ինչպես են ամբողջ աշխարհի կանայք փոխազդում փողի և տնտեսության մեջ իրենց դերի հետ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «News Release: Global Fund for Women and International Museum of Women Merge». Global Fund for Women. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  2. 2,0 2,1 «Iron Ladies uncovered». International Museum of Women (now part of the Global Fund for Women). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. «International Museum of Women
    now part of Global Fund for Women»
  3. 3,0 3,1 3,2 «Our Story». International Museum of Women. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
  4. 4,0 4,1 : 120,000 դոլար արժողությամբ 9,300 մետր քառակուսի օբյեկտ կառուցելու համար 2005 թվականի ջանքերը ձախողվել են
  5. Hamlin, Jesse, A Generation of Powerful Women, March 14, 2006San Francisco Chronicle
  6. Said, Carolyn (2009 թ․ նոյեմբերի 14). «Museum touts women's role in global businesses». San Francisco Chronicle. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.