Կանանց մանկավարժական ինստիտուտ

Կանանց մանկավարժական ինստիտուտ (ռուս.՝ Женский педагогический институт, 1903-1918), Ռուսական կայսրության բարձրագույն ուսումնական հաստատություն Սանկտ Պետերբուրգում։

Կանանց մանկավարժական ինստիտուտ
Herzen University on Malaia Posadskaia Street.jpg
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1903
Լուծարված է1918
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
##Կանանց մանկավարժական ինստիտուտ (Ռուսական կայսրություն)
Red pog.png
Կանանց մանկավարժական ինստիտուտ, Ռուսական կայսրություն

ՊատմությունԽմբագրել

Ինստիտուտը հիմնադրվել 1903 թվականի հունիսի 23-ին Սանկտ Պետերբուրգի կանանց գիմնազիային կից Մանկավարժական դասընթացների բազայի վրա[1], որը բացվել էր արքայադուստր Մարիայի Գերատեսչական հաստատությունների համակարգում (1859)։ Ինստիտուտի առաջին տնօրենը եղել է Սերգեյ Պլատոնովը։

Դասընթացների ինստիտուտի վերափոխման գաղափարը պատկանում էր դասընթացների տեսուչ Ալեքսանդր Ստրաննոլյուբսկուն։ Ինստիտուտի ստեղծման ծրագրում նշանակալի ավանդ է ունեցել Ալեքսանդր Պրեսնյակովը, ով գրում էր «Դասընթացներ, ինչպես դրանք ներկայումս գործում են, իրենցից ներկայացնում են մարգարինային հաստատություն, իսկ մենք այժմ ցանկանում ենք ստեղծել հատուկ տիպի բարձրագույն հաստատություն» (1898)։

Ինստիտուտի նպատակն էր պատրաստել ուսուցչուհիների կանանց կրթական հաստատությունների բոլոր դասարանների համար։ Ինստիտուտը գործում էր արքայադուստր Մարիայի Գերատեսչական հաստատությունների համակարգում։ Ուսանողների գործնական պարապմունքների կազմակերպման համար ինստիտուտին կից գործում են կանանց գիմնազիա, տարրական դպրոց և մանկապարտեզ։ Ինստիտուտը բաժանված էր երկու ֆակուլտետների, բանասիրապատմական և ֆիզիկամաթեմատիկական, յուրաքանչյուրը քառամյա դասընթացով։ Ուսումնառության առաջին երկու տարիները նվիրված էին տեսական պարապմունքներին, իսկ երրորդ տարվանից սկսվում էին մանկավարժական գործնական պարապմունքները։ Ինստիտուտում դասավանդում էին Աստծո օրենքը, փիլիսոփայական գիտություններ, մանկավարժություն, բանասիրապապատմական, ֆիզիկամաթեմատիկական բնապատմական առարկաներ և օտար լեզուներ։

Ինստիտուտ կարող էին ընդունվել միջնակարգ կրթություն ստացած և 16 տարեկանից բարձր տարիք ունեցող աղջիկները։ Ունկնդիրները անցումային քննություններ չէին հանձնում, նրանք փոխադրվում էին կոնֆերանսների որոշումներով, վերջնական էննությունները անցկացվում էին յուրաքանչյուր առարկայից, այն կուրսում, երբ առակայի ուսուցումն ավարտվում էր։ 1905 թվականի հունվարի 1-ի դրությամբ ինստիտուտում սովորում էին 300-ից ավելի ուսանողներ։

1918 թվականին իստիտուտը վերանվանվեց Առաջին Պետրոգրադյան պետական մանկավարժական ինստիտուտի, որը 1922 թվականին միավորվեց Ա. Ի Գերցենի անվան 3-րդ Պետրոգրադյան մանկավարժական ինստիտուտի հետ[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել