Կանադայում հայկական երաժշտության պահպանման և զարգացման մեջ մեծ դեր են ունեցել հատկապես երգչախմբերն ու պարախմբերը, հայտնի են «Քնար» (1946, Մոնրեալ), «Հայաստան» (1968), «Անի» (1975, երկուսն էլ՝ Տորոնտո) Երգչախմբերը, «Նուբար» (Մոնրեալ) պարախումբը, նաև խմբավարներ Երվանդ Ալեքսանյանը, Դավիթ Վարժապետյանը և ուրիշներ։ մշակութային միջոցառումները տեղի են ունենում «Հայ տանը»։ Ճանաչված են կոմպոզիտորներ Պետրոս Շուժունյանը, Գևորգ Անտոնյանը, դաշնակահար Րաֆֆի Արմենյանը, Նորայր Արթինյանը, դիրիժոր Հարութ Ֆազլյանը, երգչուհի Անի Գութանը և ուրիշներ։