Կանաբո
Կանաբո(ճապ.՝ 金棒), Ֆեոդալական Ճապոնիայի սամուրայական զենք։ Այն մետաղական գուրզով և կոր բռնակով տեցուբոյի տեսակ է, մի ծայրին ամրացված է օղակ, իսկ մյուսին՝ սեպեր։ Նմանատիպ զենքեր են համարվում նյոիբոն, կոնսայբը և արարեբոն[1][2][3]։
Նկարագրություն
խմբագրելԻնչպես այդ տիպի մնացած զենքերը, Կանաբոն պատրաստված է ծանր փայտից կամ երկաթից, որի ծայրերից մեկին ամրացված են մետաղական սեպեր կամ ելուստներ։ Այն բազմաձև է՝ կարող է հիշեցնել մի ծայրը նեղացված կամ ամբողջովին ուղիղ բեյսբոլի մահակ։ Կանաբոյի չափը կարող է լինել մեկ ձեռքով պահվող ոչ մեծ մահակի չափից մինչև հսկայական, երկկոթանի, մարդու հասակի գուրզի չափի (մինչև 2 մետր երկարությամբ)[3][4][5]։
Կիրառություն
խմբագրելՀամաձայն վարկածներից մեկի՝ կանաբոն օգտագործվում էր թշնամու զրահը կոտրելու և մարտական ձիերի վերջույթները խեղելու համար[6]։ Այս հսկայական զենքը օգտագործելու արվեստը կոչվում է կանաբոջուցու կամ տեցուբոջուցու[7][8]։
Դիցաբանության մեջ
խմբագրելԿանաբոն հաճախ կարող է հանդիպել ճապոնական դիցաբանության մեջ, այնտես այն օգտագործվում է Օնիների՝ ճապոնական շատ հզոր դևերի կողմից[9][10]։ Նույնիսկ գոյություն ունի մի ասացվածք «Օնիին կանաբոն տալու նման»։ Ասացվածքը նշանակում է առավելություն տալ նրան, ով արդեն ունի առավելություն («ուժեղին ավելի ուժեղ դարձնել»)[11]։
Պատկերասրահ
խմբագրել-
Կանաբո
-
Կանաբոյով զինված Օնիի արձան
-
Կանաբոյի սեպեր
-
Բռնակով կանաբո
-
Ճապոնական սեպերով փոքրիկ մահակ
-
4 կիլլոգրամանոց կանաբո
-
Տեցուբոյի նման փոքրիկ մետաղական մահակ
-
Արարեբո, կանաբոյի փոքրացված տեսակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sun-Jin Kim Tuttle Dictionary of the Martial Arts of Korea, China & Japan. — 1 изд. — Tuttle Publishing, 1996. — С. 168. — 320 с. — ISBN 978-0804820165
- ↑ Daniel C. Pauley Pauley's Guide: A Dictionary of Japanese Martial Arts and Culture. — Samantha Pauley, 2009. — С. 90. — 211 с. — ISBN 9780615233567
- ↑ 3,0 3,1 Serge Mol Classical Weaponry of Japan: Special Weapons and Tactics of the Martial Arts. — Kodansha International, 2003. — С. 91. — 217 с. — ISBN 9784770029416
- ↑ Oscar Ratti, Adele Westbrook Secrets of the Samurai: The Martial Arts of Feudal Japan. — Tuttle Publishing, 2009. — С. 305. — 400 с. — ISBN 978-4805309605
- ↑ Elena Varshavskaya Heroes of the Grand Pacification: Kuniyoshi's Taiheiki Eiyū Den. — Hotei Publishing, 2005. — С. 184. — 192 с. — ISBN 978-9074822695
- ↑ Masaaki Hatsumi Advanced Stick Fighting. — Kodansha USA, 2005. — С. 50. — 208 с. — ISBN 978-4770029966
- ↑ Sun-Jin Kim Tuttle Dictionary of the Martial Arts of Korea, China & Japan. — 1 изд. — Tuttle Publishing, 1996. — С. 277. — 320 с. — ISBN 978-0804820165
- ↑ Donn F. Draeger, Robert W. Smith Comprehensive Asian Fighting Arts. — Kodansha USA, 1981. — С. 83. — 208 с. — ISBN 978-0870114366
- ↑ Edward Trimnell Tigers, Devils, and Fools: A Guide to Japanese Proverbs. — Beechmont Crest Publishing, 2004. — С. 115. — 165 с. — ISBN 9780974833026
- ↑ The Oriental economist, Volume 43 Tanzan Ishibaship.45
- ↑ Reikichi Ueda, Raymond Bushell The netsuke handbook of Ueda Reikichi. — Literary Licensing, LLC, 2011. — С. 174-175. — 324 с. — ISBN 978-1258158774